Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ծնկի նոր վիրահատությունը սպորտային կարիերան երկարաձգելու հնարավորություն կընձեռի. med.news.am

Ծնկի նոր վիրահատությունը սպորտային կարիերան երկարաձգելու հնարավորություն կընձեռի. med.news.am

Մասնագետները վիրաբուժական միջամտության նոր եղանակ են մշակել, որի օգնությամբ, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի արթրիտի զարգացումը կանխելու եւ սպորտային կարիերան երկարաձգելու հնարավորություն ընձեռել, հաղորդում է Daily Mail-ը:

Ներկայումս փորձարկման փուլում գտնվող վիրահատությունը հիվանդի ազդրից վերցված ցողունային բջիջների եւ վիրաբուժական սոսնձի օգնությամբ վնասված աճառները պաշտպանիչ թաղանթով ծածկելու նպատակ է հետապնդում: Վիրաբույժներն ակնկալում են, որ այդ կերպ կարելի է վնասված հյուսվածքների վերականգնման հասնել:

Աճառը հոդերի մակերեսը ծածկող ամուր եւ ճկուն հյուսվածք է, որը ոսկրերին միմյանց հետ շփվելու եւ այդ շփման արդյունքում առաջացած շոկը կլանելու հնարավորություն է ընձեռում: Այն հատկապես ծնկահոդի պարագայում է խոցելի, երբ խոսքը ֆուտբոլիստների մասին է, ովքեր հաճախ են ընկնելու կամ հարվածի արդյունքում ծնկի վնասվածք ստանում:

Միայն Մեծ Բրիտանիայում տարեկան շուրջ 10 հազար մարդ աճառի լուրջ վնասվածք է ստանում, ինչի արդյունքում առաջացած ցավը եւ շարժողունակության կորուստը կարող են լուրջ անհարմարություններ պատճառել: Բացի այդ, անուշադրության մատնելու պարագայում, վնասվածքը կարող է արթրիտի առաջացման հանգեցնել:

Սաութհեմփթոնի համալսարանական հիվանդանոցի կողմից առաջարկվող նոր վիրահատական տեխնոլոգիան կարող է հեղափոխական նշանակություն ձեռք բերել՝ վնասված աճառի փոխարինման տեսանկյունից:

«Մինչ այժմ աճառի վնասվածքի երկարաժամկետ հետեւանքները կանխարգելելու նպատակով ձեռնարկված միջոցառումները բազմաթիվ դեպքերում սպորտային կարիերայի դադարեցման պատճառ են դարձել: Ներկայումս, թեեւ վնասված աճառը հեռացնելու եւ ոսկրի վրա բացված՝ արյունահոսություն եւ սպիավորում խթանող անցքերի շնորհիվ փոխարինող հյուսվածքներ ստեղծելու պրակտիկան կարող է խնդրի կարճաժամկետ լուծման հանգեցնել, հատկապես մարզիկների պարագայում, այնուամենայնիվ, երկու տարի անց արթրիտի եւ շարունակական բուժման անհրաժեշտության առաջացման հավանականությունը խիստ բարձր է, քանի որ աճառի համարժեք փոխարինում չի ենթադրվում», - նշել է հիվանդանոցի խորհրդատուներից մեկը՝ օրթոպեդիկ վիրաբույժ Գորավ Դաթթան:

Փորձարկման ենթակա վիրահատությունը, հաստատման դեպքում, ընդամենը կես ժամ կարող է տեւել: Հետազոտության 18-65 տարեկան 40 մասնակիցները երկու խմբի են բաժանվել՝ աճառի հեռացման եւ նորարարական մոտեցման հետեւանքները համեմատելու նպատակով:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. gorets-media.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ