ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ձեռքի մատների պրոթեզներ, որոնք երբեք բնականից չեք տարբերի. med.news.am
Այս նկարին նայելով՝ անմիջապես կմտածեք, թե նորմալ ձեռք եք տեսնում: Սակայն, եթե ուշադիր լինեք, ինքներդ կարող եք համոզվել, բութ մատի փոխարեն սիլիկոնե պրոթեզ է պատկերված:
Բայց ինչպե՞ս եւ ո՞ւմ է հաջողվել արվեստի նման գործ ստանալ:
Պարզվում է՝ կախված մատի չափսերից, աշխատանքի որակի եւ պատվերի ժամկետից՝ ինքներդ էլ կարող եք ձեռքի մատների որակյալ պրոթեզ ունենալ: Դիզայներներ Ալեքս Ստամոսի եւ Քրիստոֆ Բրաունի նախաձեռնությամբ Գերմանիաի Դրեզդեն քաղաքում հիմնադրված Stamos and Braun Prosthesenwerk ընկերության աշխատակիցներն ուշադիր կզննեն ձեր պատվերը եւ անհատական արտադրանքի՝ ձեռքի, մատի, ոտքի, ոտնաթաթի եւ ոտքի մատի պրոթեզի դիմաց ընդամենը 1460-5000 ֆունտ ստեռլինգին համարժեք գումար կպահանջեն, հաղորդում է The Daily Mail-ը:
Դիզայներները նշում են, որ հին եւ տգեղ պրոթեզները բարձր վարպետության, հաճախորդին հարմար վերջույթներով փոխարինելու գաղափարն ի սկզբանե մեծ ոգեւորություն է պատճառել իրենց:
«Ցանկանում էինք դրական զգացողություններ, ինչո՞ւ չէ՝ երջանկություն պարգեւել մեր հաճախորդներին, որպեսզի մոռանան, որ ինչ-որ բան են կորցրել», - նշում են նրանք՝ հավելելով, որ յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում է ցուցաբերվում՝ համոզվելու համար, որ պրոթեզը թե՛ գույնով, եւ թե՛ ձեւով հարմար է մարմնին:
Ի դեպ, միջին բարդության բութ մատի պրոթեզ պատրաստելու համար նրանցից ընդամենը երկու օր է պահանջվում: Սակայն, երբ խոսքն ամբողջ ոտքի կամ ձեռքի մասին է՝ պատվերը կարող են մեկ շաբաթվա ընթացքում կատարել:
Հետաքրքրական է այն, որ եղունգներ պատրաստելիս ընկերության հիմնադիրներն ակրիլ են օգտագործում. սա հենց այն նյութն է, որի միջոցով գեղեցկության սրահներում կարող եք ձեր բնական եղունգները երկարացնել:
Այդուհանդերձ, դիզայներների արտադրանքը չի կարող բիոնիկ պրոթեզների հետ մրցել, քանի որ միայն արտաքինից է բնականին նման: Թեեւ, որոշ դեպքերում, այս կամ այն գործիքով նվագող երաժիշտներն անգամ կարող են դրանք կրել:
![]() |
![]() |
18.07.2014 Կարդացեք նաև
24.12.2021
28.06.2021
14.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

