Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Նանոտեխնոլոգիաները կարող են ոսկրային քաղցկեղի բուժման հնարավորություն ընձեռել

Նանոտեխնոլոգիաները կարող են ոսկրային քաղցկեղի բուժման հնարավորություն ընձեռել

Նանոտեխնոլոգիաները, դեղամիջոցների` դեպի օրգանիզմ ներմուծման այլընտրանքային հնարավորության հաշվին, կարող են ոսկորներին ամրություն հաղորդելու եւ ոսկրային քաղցկեղի տարածումը կանխարգելելու արդյունավետ միջոց ծառայել, հաղորդում է Medical Daily-ն:

«Բրայամի եւ Կանանց» հիվանդանոցի եւ Դանա-Ֆարբերի քաղցկեղի կենտրոնի գիտահետազոտական խմբերը  համատեղ ջանքերով մշակել են  թերապեւտիկ միջոցառումները, որոնք ըստ էության միտված են  ուռուցքի բջիջները ոսկրային հյուսվածքում եւ շրջակա միկրոմիջավայրում տարածվելու գործընթացի արգելափակմանը:

Մասնագետները օստեոպորոզի բուժման նպատալով օգտագործվող եւ կալցիումի նկատմամբ ձգողականություն ունեցող պոլիմերներից ու ալենդրոնատից նոր նանոմասնիկներ են ստացել, որոնք ոսկրային հյուսվածքում մեծ խտությամբ կուտակվելու հատկությամբ են օժտված:

Նոր նանոմասնիկները ալենդրոնատից բացի, ուռուցքը ոչնչացնող  եւ նոր հյուսվածքների աճը խթանող դեղամիջոցներ կրելու ծրագրավորում ունեն: Լաբորատոր մկների վրա կատարված  փորձերը ցույց են տվել, որ ստեղծված մեթոդը արդյունավետ է  ոսկրային քացկեղի կանխարգելման եւ բուժման գործում:

Ոսկորային հյուսվածքի քաղցկեղի զարգացման դեպքում, ուռուցքային բջիջները ավշի հոսքով կարողանում են ներթափանցել այլ օրգաններ` կրծքագեղձ, շագանակագեղձ, թոքեր, որտեղ նրանց համար միջավայրը բավականին բարենպաստ է` աճի ու հետագա զարգացման համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ