Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ծանր վիրավորների սառեցում. բժիշկները փոխում են մահացած բառի սահմանումը. med.news.am

Ծանր վիրավորների սառեցում. բժիշկները փոխում են մահացած բառի սահմանումը. med.news.am

Ամերիկացի բժիշկները մտադիր են անցկացնել առաջին կլինիկական անաբեիոզի (կենսադադարության) փորձարկումը մարդկանց վրա։ Անաբիոզն ավելի հայտնի է ֆանտաստիկ գիտության ժանրից. այն կյանքի եւ մահվան սահմանագիծն է։ Բայց այս հորինված գաղափարը կարող է դառնալ բժշկական իրականություն, հայտնում է Fox News-ը։

 

New Scientist-ի զեկույցի համաձայն՝ Փիթսբուրգում UPMC Պրեսբիթերական հիվանդանոցի վիրաբույժները կփորձեն փրկել լուրջ վնասվածքներ ունեցող 10 հիվանդների կյանքը վիրաբուժական միջամտությամբ ՝ սառեցնելով այն աստիճանի, որ նրանց օրգանիզմը դադարի է որեւէ ֆունկցիա կատարել։

 

Հիվանդի արյունը կփոխարինեն սառը լուծույթով, որը փաստացի, առաջացնում է գերսառեցում եւ դադնդաղեցնում բջիջների ակտիվությունը։ Սա հնարավորություն կտա վիրաբույժներին ավելի շատ ժամանակ տրամադրել լուրջ եւ կյանքին սպառնացող վնասվածքներ ունեցող  մարդկանց հետ աշխատելու համար։ Հետո եթե բժիշկներին հաջողվի կարել վերքերը, հիվանդները աստիճանաբար կտաքացվեն՝  ֆիզիոլագիական լուծույթը արյամբ փոխարինելով։ 

 

«Եթե հիվանդին մեզ մոտ են բերում մահվանից երկու ժամ հետո, մենք չենքկարող իրեն կյանքի բերել։ Բայց եթե հիվանդին մահանալուց հետո միանգամից սառեցնեն, ապա հավանական է, որ կենսական խնդիրների վերացնելուց հետո կարելի է նրան կյանքի բերել,-ասել է Թուսոնում Արիզոնայի համալսարանի վիրաբույժ Փիթեր Ռին, ով մասնակցել է այս տեխնիկայի զարգացմանը։

 

«Այս մեթոդի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմի բջիջները կարող են օգտգործել թթվածին։ Մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում բջիջներին կանոնավոր կերպով թթվածին է անհրաժեշտ։ Բայց եթե սիրտը դադարում է զարկել, արյունը այլեւս թթվածին չի մատակարարում մարմնի այլ օրգաններին՝ այդպիսով անդառնալի վնաս պատճառելով  ուղեղի բջիջներին։

 

Սակայն ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում  օրգանիզմի քիմիական ռեակցիաները դանդաղում են (գրեթե կանգ են առնում) եւ այս դեպքում նրանց գործունեության համար այլեւս թթվածին հարկավոր չէ։ Այդ պատճառով սրտի եւ ուղեղի վիրահատություններ կատարելիս վիրաբույժները արտաքին սառեցման համակարգի միջոցով սառեցնում են հիվանդին՝ աշխատելու ավելի շատ ժամանակ ունենալու համար։

 

Ռին եւ նրա գործընկերները 2000թ առաջին անգամ ցուցադրել են սառեցման այս մեթոդը խոզերի վրա, իսկ հիմա նրանք պատրաստ են այս փորձարկումը կատարել մարդկանց վրա։ Հետազոտողները կարծում են, որ եթե նրանց փորձարկումները հաջողվեն, «մահացած» բառի սահմանումը կփոխվի։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. health-ua.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ