Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ոսկրերի քաղցկեղով հիվանդների համար նոր իմպլանտներ են ներմուծվում Հայաստան. med.news.am

Ոսկրերի քաղցկեղով հիվանդների համար նոր իմպլանտներ են ներմուծվում Հայաստան. med.news.am

Ոսկրերի քաղցկեղով հիվանդների համար նախատեսված ուռուցքաբանական իմպլանտներն արդեն ներմուծվում են Հայաստան։ Նոր իմպլանտներն առաջին անգամ կօգտագործվեն մայիսի 27-ին, վիրահատության ժամանակ։


Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Ավստրալիայից ժամանած վիրաբույժ-օրթոպեդ Վազգեն Թաշչյանը (Vasken Tashjian)։ 

 

Նրա խոսքով, այս իմպլանտները նախատեսված են ոսկրերի քաղցկեղով հիվանդ մարդկանց համար. ոսկրի վնասված հատվածը փոխարինում են իմպլանտներով, որպեսզի հիվանդը կարողանա ապրել բնականոն կյանքով։ Ի տարբերություն մինչ այժմ Հայաստանում արտադրվող այլ իմպլանտների՝ այս նոր իմպլանտները, ըստ Վազգեն Թաշչյանի,  նախատեսված են հատուկ ոսկրերի տարբեր հատվածների փոխարինման համար եւ լինում են տարբեր չափերի ու ձեւերի։ Տղամարդկանց, կանաց եւ երեխաների համար նախատեսված իմպլանտները տարբեր են, քանի որ նրանց ոսկրերը, որպես կանոն տարբերվում են իրենց երկարությամբ ու խտությամբ։

 

Վազգեն Թաշչյանը բացատրեց, որ օրթոպեդիկ իմպլանտները, բնականաբար, չեն կարող բուժել ոսկրերի քաղցկեղը, սակայն դրանց շնորհիվ հիվանդն անկողնուն գամված չի մնա եւ կարող է գնալ աշխատանքի կամ, օրինակ, քիմիաթերապիայի։

 

«Մեր գլխավոր նպատակն է այնպես անել, որ  ոսկրերի քաղցկեղով տառապող հիվանդները կարողանան ապրել բնականոն կյանքով ու բուժվեն, եւ անկողնուն գամված չլինեն կամ կախված չլինեն խնամակալներից»,-ասաց Վազգեն Թաշչյանը։

 

Վերը նշված ուռուցքաբանական իմպլանտները Հայաստան է ներմուծել T.M.J. Medical ընկերությունը, որը հիմնադրվել է Վազգեն Թաշչյանի կողմից Սիդնեյում։ Այս տարի նա նաեւ բացել է իր ընկերության հայաստանյան մասնաճյուղը։ Իմպլանտները հիմնականում պատրաստվում են Իտալիայում Bioimplants ընկերության կողմից:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի Zenfira, բարև Ձեզ, ցավոք, Ձեր հարցին պատասխանել չենք կարող:

zenfira

04.06.2014

Հետաքրքիր է շատ.արդյոք այս ձևով կարող եք օգնել օստեոպարոզով հիվանդներին???

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ