Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Էնդոպրոթեզները պարուրող պոլիէթիլենային ցանց` ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին

Էնդոպրոթեզները պարուրող պոլիէթիլենային ցանց`  ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին

Ապրիլի 19-ին Էրեբունի բժշկական կենտրոնում հայ վնասվածքաբան օրթոպեդները հնարավորություն ունեցան  ծանոթանալու հյուսիսային Եվրոպայում ամենախոշոր «Կոքսա» մասնագիտացված կլինիկայի՝ ոսկրային տարածուն դեֆեկտների դեպքում արհեստական հոդերի տեղադրման փորձին:

 

Իրադարձության մի քանի մանրամասներ մեզ ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար և գիտական գծով փոխտնօրեն Արմեն Չարչյանը:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի վարիչ և գիտական գծով փոխտնօրեն Արմեն Չարչյան–   Պարոն Չարչյան, ի՞նչ սեմինար էր  «Էրեբունի» բժշկական կենտրոնում և ովքե՞ր են մասնակցում:


–   Մեր կլինիկայի հրավերով 2-օրյա այցով Հայաստանում էր Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի հայտնի «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետ Յորկե Նեյմինենը, ով մասնագիտացած է ուռուցքների և ոսկրային տարբեր դեֆեկտների դեպքում արհեստական հոդերի տեղադրման գործում: «Կոքսա» կլինիկայում տարեկան 3000-ից ավելի արհեստական հոդեր են տեղադրվում և 700-ից ավելի ռիվիզոն վիրահատություններ (նախկինում տեղադրված արհեստական հոդերը, որոնք շարքից դուրս են եկել, փոխարինում են նորերով): Ոսկրային մեծ դեֆեկտների դեպքում` լինի այն ուռուցքային, հրազենային, կոտրվածքային կամ մեկ այլ բնույթի, դրանք փոխարինվում են արհեստական հոդերով, ինչը բավականին բարդ վիրահատություն է:

 

Պոլիեթիլենային ցանց` նախկին պրոթեզների փոխարեն. ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի հայտնի «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետ Յորկե Նեյմինե    

Բանախոսը  2 դասախոսություն կարդաց.

 

1. Չարորակ ուռուցքների դեպքում վիրահատության առանձնահատկությունները, բուժման տակտիկան, էնդոպրոթեզավորումը


2. Նախկինում տեղադրված արհեստական հոդերի փոխարինումը նոր հոդերով:

 

 –   Սեմինարի ընթացքւմ խոսվեց նաև վիրահատական նոր մեթոդի մասին, կմանրամասնե՞ք: 


Պոլիեթիլենային ցանց` նախկին պրոթեզների փոխարեն. ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին–   Բժիշկը ցույց տվեց մեր ոլորտի վերջին ձեռքբերումներից մեկը`պոլիէթիլենային ցանց, որով պատում են էնդոպրոթեզները: Այն կառուցվածքով նման է որովայնային ճողվածքի վիրահատության ժամանակ կիրառվող ցանցերին, իսկ ձևով՝ գուլպայի։ Ի տարբերություն պրոթեզի, պոլիեթիլենային այս ցանցը թույլ է տալիս հյուսվածքներին ներաճել ցանցի մեջ`ամրացնելով կապը հյուսվածքի և էնդոպրոթեզի միջև: Ինձ համար սա ևս բացահայտում էր, նախկինում միայն համացանցում էի կարդացել վիրահատության այս տարբերակի մասին, սակայն բժիշկը ցույց տվեց իր պրակտիկայում կատարած վիրահատություններից բացառիկ օրինակներ:

 

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ