Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

3D տպիչով գիպս են տպել, որը 40%-ով ավելի արագ է բուժում կոտրվածքները

3D տպիչով գիպս են տպել, որը 40%-ով ավելի արագ է բուժում կոտրվածքները

Թուրք ուսանող Դենիզ Կարախասինը 3D-տպիչով պլաստիկե գիպս է տպել, որը ուլտրաձայնի օգնությամբ արագացնում է մարդու ոսկորների աճը, հաղորդում է RBK style-ը: 

 

Բուժման ժամանակ օգտագործվում են ուլտրաձայնի տատանումները: Ուլտրաձայնի նման հատկությունները վաղուց էին հայտնի, սակայն ամբողջ բարդությունն այն է, որ նրանք առաջանում են միայն մարմնի հետ շատ սերտ շփումից: 

 

Քանի որ կոտրվածքի վրա մաշկը սովորաբար վնասված է լինում, ապա բժշկական սարքավորումների օգտագործումը շատ ցավոտ էր դառնում: Տպված պլաստիկե գիպսը մաշկի վնասված մասերը բաց է թողնում: Ուլտրաձայնի գեներատորները ուղիղ կաղապարի մեջ են ներդրված, որը դրա կրումը շատ պարզ և հարմար է դարձնում. հարկավոր չէ անընդհատ ինչ որ բան ուղղել:

 

Առայժմ գիպսը միայն նախատիպի տեսքով գոյություն ունի, սակայն շատ հնարավոր է, որ մի քանի տարի անց հիվանդանոցներն ունենան իրենց սեփական 3D-տպիչները, որոնք հրաշք-գիպսեր կտպեն: 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ