Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

D վիտամին պարունակող հավելումները չեն ամրացնում առողջ մարդու ոսկրերը

D վիտամին պարունակող հավելումները չեն ամրացնում առողջ մարդու ոսկրերը

Առողջ մարդկանց հարկ չկա ընդունել D վիտամին: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նման հավելումները չեն ավելացնում ոսկրածուծի հանքային խտությունը (ՈՀԽ), ինչը կարող էր արդյունավետ միջոց լինել օստեոպորոզի կանխարգելման համար:

Կենսակտիվ հավելումների ընդունումն իմաստ ունի միայն տարեց մարդկանց մոտ կոտրվածքների կանխարգելման համար, այն էլ այն դեպքում, եթե դրանց օգտագորումն ուղեկցվում է առողջ սննդակարգի պահպանմամբ ու մարզական վարժություններով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նորզելանդական գիտնականների հետազոտությունները:

Աշխատանքի հեղինակները Օքլենդի համալսարանի հետազոտողներ են: Նրանք վերլուծել են վաղ կատարված 23 ուսումնասիրություններ, որոնց մասնակցել են ավելի քան 4 հազար մարդ: Փորձի ենթարկվածները միջինը երկու տարվա ընթացքում հավելումներ են ընդունել: Արդյունքները ցույց են տվել, որ դրանց ընդունումը ոչ մի կերպ չի ազդում ոսկրերի ամրության վրա, ուստի ոչ մի կերպ չեն կարող ծառայել որպես օստեոպորոզի կանխման միջոց, եւ ըստ այդմ, նվազեցնել կոտրվածքների առաջացման ռիսկերը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Միաժամանակ, տարեց մարդկանց համար հավելումները կարող են արդյունավետ միջոց հանդիսանալ ազդոսկրի կոտրվածների կանխարգելման համար: Իհարկե, այդ դեպքում գիտնականները խորհորդ են տալիս չմոռանալ մարզվել ու սննդակարգին հետեւել, որը կպարունակի մեծ քանակությամբ կալցիում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ