Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Վթարների ժամանակ գեր մարդիկ ավելի քիչ են լուրջ վնասվածքներ ստանում

Վթարների ժամանակ գեր մարդիկ ավելի քիչ են լուրջ վնասվածքներ ստանում

Գիրությունը բավական շատ թերություններ ունի: Բացի ավելորդ կիլոգրամներից, գեր մարդիկ տառապում են նաեւ շաքարախտից, սիրտ-անոթային հիվանդություններից եւ այլն: Սակայն Լանգոնի (NYU Langone Medical Center) բժշկական կենտրոնի բժիշկները  գտել են նիհարների նկատմամբ գեր մարդկանց մեկ առավելություն:

 

Նրանք ուսումնասիրել են ավտոմեքենաների վթարներից տուժած  հետիոտների եւ հեծանվորդների հիվանդությունների պատմությունները: Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ վնասվածքներն ավելի թեթեւ են եղել, քան նիհարներինը: Մի կողմից դա բնական է. ճարպակալում ունեցողների եւ պարզապես գեր մարդկանց մոտ հավելյալ պաշտպանական ճարպաշերտ կա, որը կանխարգելում է կոտրվածքները կամ այլ վնասվածքները, հաղորդում է Vesti.ru-ն:

 

Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ ավելորդ քաշով մարդիկ նվազ  շարժունակ են, իսկ եթե շարժվում են էլ, ապա բավականին դանդաղ: Հետիոտների մեծ մասը վթարի է ենթարկվում դանդաղկոտության պատճառով:

 

Ուսումնասիրության հեղինակները նախազգուշացնում են, որ նման վիճակագրությունը ճարպակալության եւ ավելորդ քաշի դեմ պայքարը դադարեցնելու պատրվակ չէ: Մանավանդ որ գեր մարդն ավելի  դանդաղ է ապաքինվում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ