Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա

Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա

Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա:Նրանց վիճակը, կապված եղանակային փոփոխությունների հետ, կարող է վատանալ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բժիշկ Կառլեն Թովմասյանը: 

 

Վերջինս նշեց, որ այս հիվանդություններն ունեցող մարդիկ ձյան կամ անձրևի տեսքով տեղումները զգում են ավելի վաղ. «Մոտ մեկ օր առաջ նրանք արդեն սուր հոդացավեր են ունենում: Եթե մարդը հոդերի հետ կապված խնդիր է ունենում կամ, ասենք, կոտրված ոսկոր, ապա տեղումների ժամանակ կարող է դա սրվել:

 

Սրտային անբավարարվածություն, արյան բարձր կամ ցածր ճնշում ունեցող մարդկանց վրա եղանակային այսօրինակ տատանումները նույնպես ազդում են՝ նրանք իրենց ավելի թույլ են զգում, տատանվում է նրանց ճնշումը: Իսկ ընդհանուր առմամբ՝ եթե քաղաքում ես ապրում ու տանը նորմալ ջեռուցում ունես, ապա ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև եղանակն այնքան էլ չի ցրտել»:

 

Կ. Թովմասյանի խոսքով՝ եղանակային տատանումներն առավել վատ են անդրադառնում մեծահասակների վրա:

 

«Ինչ վերաբերում է ձյանը, ապա այն նույնիսկ օգտակար է առողջության համար, որովհետև օդի խոնավությունը մեծանում է ու ջերմաստիճանը՝ տաքանում:

 

Ընդհանրապես մարդու առողջության վրա մեծապես ազդում են եղանակային կտրուկ փոփոխությունները՝կտրուկ անցումը տաք եղանակին և ցրտին»,- նկատեց Կ. Թովմասյանը:

 

Բժիշկը նաև հավելեց, որ մարդկանց առողջական վիճակը հատկապես վատանում է գարնանը և աշնանը՝ եղանակային կտրուկ փոփոխության պատճառով. «Դու կարող ես լինել կատարյալ առողջ, չունենալ որևէ գանգատ, բայց հանկարծ մոտդ կարող ես նկատել ճնշման տատանում կամ թուլություն»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ