Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Գրասենյակային կենսակերպը հանգեցնում է հոդերի հիվանդությունների առաջացման

Գրասենյակային կենսակերպը հանգեցնում է հոդերի հիվանդությունների առաջացման

Նստակյաց աշխատանքը կարող է պատճառել հոդերի հիվանդություններ: Դրանից ապահովագրված չէ ոչ ոք՝ անկախ տարիքից: Բրիտանացի մասնագետները խոստովանում են, որ խնդիրը խորացնում է տարածված ճարպակալման համաճարակը:

 

55 տարեկանից բարձր մարդիկ բոլորից շատ են տառապում: Nuffield Health ընկերության կողմից հարցված յուրաքանչյուր տասներորոդ մարդը խոստովանել է, որ մշտապես ցավ է զգում: Հարցմանը մասնակցած 16-65 տարեկան 1600 մադրուց գրեթե քառորդ մասն այդ ցավով ապրում է արդեն երկու տարի:

Ֆիզիոթերապիայի ոլորտի ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ամենատարածվածը ծնկների հոդացավն է: Մարդիկ 10-20 տարով նստած են իրենց գրասենյակներում, ուստի ծնկները լուրջ ծանրաբեռնվածություն են ստանում, գրում է MedDaily-ն:

 

Բժիշկները փաստում են, որ ավելորդ քաշի պատճառով ներկայումս բոլորի հոդերը քայքայված են: Դրա արդյունքը կարող է լինել օստեոարտրիտի զարգացումը: Կփրկի միայն ֆիզիակական ակտիվությունը, սակայն կարիք չկա ամբողջությամբ խրվել սպորտի մեջ: Հոդերն արդեն իսկ վնասված են և անսպասելի թռիքը սպառնում է նոր վնասվածքների առաջացմամբ: Բժիշկները խորհուրդ են տալիս կրել ծնկակալներ, հարմարավետ կոշիկներ և անպայման տաքացնել մարզումներից առաջ:

 

Սկզբնաղբյուր. http://1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ