Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Բժիշկներն առաջարկում են ավելի ուշադիր լինել սննդային ռացիոնին

Բժիշկներն առաջարկում են ավելի ուշադիր լինել սննդային ռացիոնին

Գազավորված ըմպելիքի չարաշահումը ոչ միայն հանգեցնում է գիրացման, այլ նաև վնասում է ծնկահոդային հատվածը: Հնարավոր արթրիտի դեպքում նաև խորացնում է հիվանդությունը: Այս մասին է հաղորդում «The Daily Mail» լրատվական գործակալությունը:

 

Աղբյուրի փոխանցմամբ, հետազոտություն է անցկացվել այն մարդկանց շրջանում, ովքեր ունեցել են արթրիտ հիվանդությունը (դա շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություն է, որն արտահայտվում է հիմնականում հոդերի քրոնիկական ախտահարումով): Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր առհասարակ և հատկապես ծնկային խնդիր ունենալու ժամանակ օգտագործել են գազավորված ընպելիք, վերջիններս մոտ ծնկային հիվանդությունը ավելի է սաստկացել:

 

Հատկանշական է, որ գազավորված ըմպելիքը մեծապես ազդում է նիհար մարդկանց վրա:

 

Ուսումնասիրության ղեկավար, բժիշկ Բինգ Լուն թեմայի առնչությամբ նշել է. «Այս հետազոտությունները առաջարկում են, որպեսզի նման հիվանդություն ունեցողները ավելի ուշադիր լինեն իրենց սննդային ռացիոնին, քանի որ նման դեպքերում հնարավոր է հիվանդության սրացում և բարդացում»:

 

Աղբյուրի փոխանցմամբ, նման գազավորված քաղցր ըմպելիքները կարող են հանգեցնել նաև ավելի բարդ խնդիրների` գիրություն, ժամանակից շուտ ծերացում, և սթրես:

Սկզբնաղբյուր. http://www.panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ