Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Նոր հետազոտություններ՝ հենաշարժիչ համակարգի հիվանդությունների թերապիայում

Նոր հետազոտություններ՝  հենաշարժիչ համակարգի հիվանդությունների թերապիայում

SAS ամսագրում հրատարակվել է բժշկական հետազոտությունների վերջին նորությունները և արդյունքները՝  կապված հենաշարժիչ համակարգի հիվանդությունների բուժման և ախտորոշման հետ:
Միջողնաշարային դիսկերի փոխարինումը շատ հաճախ ավելի տնտեսող է լինում բժշկական հաստատությունների համար, քան հաճախ կիրառվող սպոնդիլոդեզը (ողնաշարի համաձուլվածք): Միջազգային հանրության  SAS ամսագրում հրատարակված են նման եզրակացություններ ողնաշարի վիրաբուժության և ողնաշարի նվազագույն ինվազիվ վիրաբուժության բարելավման մասին: Այս մասին ասվում է Վիդալի հայտարարության մեջ:


Ուսումնասիրությունը ցույց է տվել հիվանդների հիվանդանոցում անցկացրած օրերի և բուժման ծախսի միջև տարբերությունը, որը, պարզվեց, մոտ 50%-ով բարձր է այն մարդկանց համար, որոնք ենթարկվել են սպոնդիլոդեզի, համեմատած նրանց, ովքեր
ենթարկվել են ողնաշարի դիսկի փոխարինման:


Սելլ  Բիոլըջի (Cell Biology) օնլայն ամսագիրը հրապարակում է Wnt Frizzled-9 (Fzd9) ընկալիչի՝ ոսկրի ձևավորման վրա ազդեցության մասին հետազոտության արդյունքները: Տվյալ հետազոտության արդյունքները հուսադրեցին փորձագետներին, որոնք խոսում են ոսկրանոսրացման (остеопороз) բուժման նոր մեթոդի ի հայտ գալու մասին:


Ֆրաունգոֆերի համալսարանի մեքենաշինության տեխնոլոգիայի և ավտոմոտացման հետազոտողները մշаկել են ծնկային հոդի շարժման ֆիզիկայի մասին ինֆորմացիայի հավաքման համակարգ՝ շարժման հատուկ ընկալիչ-սարքերի օգնությամբ: Այս մշակումների օգնությամբ բուժող բժիշկները կարող են գնահատել վիրահատության արդյունավետությունը ծնկային հոդում` դրա շարժիչ ֆունկցիայի ռեալ փոփոխությամբ, և ոչ թե միայն հիվանդի սուբյեկտիվ զգացողությունների հիման վրա: Այս մասին գրում է spinet.ru-ն:


Եվս մեկ հետաքրքիր հետազոտության արդյունքներ է հրատարակվել ցավի բժշկության ամերիկյան ակադեմիայի ամենամյա XXVII ժողովում: Դրանում հաստատվում է միջմաշկային դեկոմպրեսի արդյունավետությունը` որպես ողնաշարի գոտկատեղային ստենոզի բուժման միջոց: Հետազոտության մեջ խոսվում է բուժման այս միջոցի երկարաժամկետության և որևէ կողմնակի բարդություն առաջացնելու արդյունքի բացակայության մասին:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ