Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը տառապում է օրթոպեդիկ հիվանդություններով. փորձագետ

Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը տառապում է օրթոպեդիկ հիվանդություններով. փորձագետ

Հայաստանի բնակչության մինչև 20 տոկոսը տառապում է օրթոպեդիկ հիվանդություններով, հայտարարել է «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարապետ Մոմնջյանը:

 

 «Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, տարեցտարի մեր հանրապետության տարածքում այդ թիվը գործնականում չի ավելանում և չի նվազում», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մոմնջյանը:

 

Բժշկի խոսքերով` ողնաշարի հետ կապված հիվանդությունները մեծ մասամբ ի հայտ են գալիս դեռ վաղ տարիքում: «Հայաստանում ամենատարածված օրթոպեդիկ հիվանդությունների շարքում են սկոլիոզը և ողնաշարի  սկավառակի ծռվածքների դեգեներատիվ տեսակները, ինչպես նաև իշիասը, որոնք մեծ մասամբ հանգեցնում են նյարդային համակարգի վնասվածքի», - ասաց Մոմնջյանը:

 

Ինչպես նշում է բժիշկը, եթե ժամանակին ուշադրություն չդարձվի հիվանդության ախտանիշներին, որոնցից առավել հաճախ է ողնաշարի շրջանում առկա մշտական ցավը, ապա դա կհանգեցնի վիրաբուժական միջամտության:

«Նման իրավիճակ թույլ չտալու համար անհրաժեշտ է օրական գոնե 3-5 րոպե զբաղվել նախավարժանքով, ավելի շատ շարժվել և քիչ նստել», - նշում է բժիշկը:

 

Մոմնջյանի խոսքերով` ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նման դեպքերում բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս մեկ-մեկուկես ամիս զբաղվել լողով:

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ