Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ի՞նչ անել ողնաշարային դեֆորմացիաներից խուսափելու համար

Ի՞նչ անել ողնաշարային դեֆորմացիաներից խուսափելու համար

Ողնաշարային հիվանդությամբ տառապող մարդկանց թիվն ավելացման միտում չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի վարիչ Կարապետ Մումջյանը:


Ըստ նրա` ողնաշարային հիվանդությունները եղել են և լինելու են, քանի որ մարդու ողնաշարը հարմարեցված չէ ուղիղ քայլելուն ու մշտապես ենթարկվում է դեֆորմացիաների: Դեֆորմացիաները առավել շատանում են դպրոցական տարիքում: Ոմանք դա կապում են սխալ նստելու, ծանր պայուսակ կրելու, համակարգչի առջև երկար նստելու հետ: Սակայն բշիշկը ցրեց այդ մտայնությունը և ասաց, որ դրանք ամենևին էլ կապ չունեն:

«Այդպես չէ, այդ երեխաները ծնված են ծռվելու համար»,- ասաց բժիշկն ու բացատրեց, որ դրանք սխալ աճի ու թույլ ոսկրամականային համակարգի արդյունք են:

Ասուլիսին մասնակցող բժիշկն ու հեքիմ Զալիբեկ Մարտիրոսյանը դեֆորմացիաներից խուսափելու համար խորհուրդ են տալիս ամեն առավոտյան մարմնամարզություն անել, ակտիվ շարժումներ կատարել և լինել շարժման մեջ, հաճախել կարատեի դասընթացների, շեյփինգի, լողի և այլն:

Բժիշկը նկատեց նաև, որ աման լվալը, ճաշ եփելը կամ երեխային անընդհատ գրկելը թվարկածների շարքին ամենևին էլ չեն դասվում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ