Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Բրիտանացի գիտնականներն ատամն առանց լիցքի բուժելու միջոց են գտել. 1in.am

Բրիտանացի գիտնականներն ատամն առանց լիցքի բուժելու միջոց են գտել. 1in.am

Բրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամները կարող են ինքնուրույն վերականգնել վնասվածքները, և լիցք օգտագործելու կարիք չի լինի։ Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական նյութը կարող Է ատամի միջուկի բջիջներին ստիպել վերականգնելուլ մկների ատամներում գոյացած ոչ մեծ անցքերը:

Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ ասվում Է, որ այս մեթոդը կհանգեցնի «ամբողջական և արդյունավետ բնական վերականգնման»:


Tideglusib պատրաստուկը մեծացնում Է ատամի միջուկի ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ Է տալիս վերականգնել մկների ատամների 0,13 մմ տրամագծով անցքերը, պատմել են գիտնականները:

Պատրաստուկով ներծծված կենսալուծվող սպունգը տեղադրվում Է ատամի վնասված մասում, իսկ վեևւից պաշտպանիչ շերտածածկույթ Է դրվում: Սպունգի քայքայմանը զուգընթաց դրան փոխարինում Է ատամոսկրը, և ատամը բուժվում է:

Ներկայում գիտնականներն ուսումնասիրում են, թե կարելի՞ է, արդյոք, այս նույն ձեւով վերականգնել ատամների ավելի խոշոր վնասվածքները:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Աղբյուր. 1in.am
Լուսանկարը. startsmile.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ