ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Հակաբակտերիալ ծածկույթով ատամի իմպլանտներն ինքնուրուն կսերտաճեն ոսկրին. news.am
University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, որոնք կպայքարեն բակտերիալ վարակների դեմ (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել) եւ դրանով իսկ նպաստել իմպլանտների շուրջ ոսկրային հյուսվածքի ձեւավորմանը: Ներկայում նրանք ստեղծել են երեք նոր ծածկույթ, որոնցից մեկն արտոնագիր ստանալու փուլում է:
Գիտական խմբի ղեկավար Բեաթրիս Փալլան ասել է, որ 10% դեպքերում ստիպված են լինում ատամի պրոթեզները հեռացնել վարակների կամ օստեոինտեգրման գործընթացում խանգարումների պատճառով: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր նոր ծածկույթ մշակել, որը կնպաստեր ծնոտին իմպլանտի սերտաճմանը, նաեւ օժտված լիներ հակաբակտերիալ հատկություններով՝ հաշվի առնելով, որ բակտերիաները ծածկույթների նկատմամբ աստիճանաբար կայունություն են ձեռք բերում:
Նախկինում գիտնականներն արդեն այդպիսի ծածկույթներ ստեղծել են, որոնք օգնել են իմպլանտի կողքի ոսկրերին աճել եւ պրոթեզն ամրացնել, հաջորդ քայլով դրանք պետք է անհրաժեշտ հատկություններով օժտեին, որոնց շնորհիվ կկարողանային պայքարել վարակների դեմ:
Խնդիրը լուծելու համար գիտնականներն օգտագործել են զոլ-գել սինթեզի մեթոդը, որի դեպքում, նախ, կոլոիդային հեղուկ է առաջանում, ինչի մեջ առկա են հիդրօքսիդների (զոլ) մասնիկներ, հետո այդ լուծույթը գելի են վերածում: Այս գործընթացում պրեկուրսորը կրեմնիումն է, որը հայտնի է իր օստեոինդուկցիոն հատկությամբ (իր շուրջը ոսկրի աճ առաջացնելու հատկություն): Վերջին փուլում մասնագետները գելին տարբեր հակաբակտերիալ ագենտներ են ավելացրել՝ արդյունքում ստանալով երեք տարբեր ծածկույթ: Դրանցից մեկը վարակների կանխարգելման համար է, այսինքն՝ այնպիսի նյութից է ստեղծվել, որը տարալուծվում է` երկար ժամանակի ընթացքում՝ հակաբակտերիալ նյութն աստիճանաբար ազատելով: Մեկ այլ ծածկույթ` ստեղծված վարակի բուժման նպատակով, արագ քայքայվող նյութից է: Վերջին ծածկույթը, որի համար գիտնականները ներկայում արտոնագիր են ստանալու, նախատեսված է ատամնաբուժական կլինիկայում կիրառելու համար՝ դրանով ծածկում են իմպլանտի մի մասը, որտեղ վարակ է նկատվել, սակայն այդ դեպքում իմպլանտը հանելու անհրաժեշտություն չկա:
Նոր իմպլանտները դեռեւս պատրաստ չեն կլինիկական պրակտիկայում օգտագործելուն, նույնիսկ դրանց կլինիկական փորձարկումները չեն սկսվել, եւ դժվար է ասել, թե շուկայում երբ կհայտնվեն:
30.12.2016 Կարդացեք նաև
15.08.2016
17.07.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ