Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները. news.am

Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները. news.am

Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ միջամտությունն առանց ցուցումների որքանով է արդարացի: Նեյմեգենի համալսարանի Սուրբ Ռադբոդ Ուտրեխտցու անվան բժշկական կենտրոնում (Radboud University Medical Center) իրականացված գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ թեմայով հետազոտություններ գրեթե չեն կատարվել:

Երրորդ սեղանատամները, որոնք նաեւ իմաստնության ատամ են կոչում, սովորաբար հայտնվում են 17-ից 26 տարեկանում: Քանի որ այդ ատամներն աճում են սահմանափակ տարածքում, հաճախ կարող են հենվել երկրորդ սեղանատամներին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման` ատամների արմատների վնասումից մինչեւ պարոդոնտիտ: Սակայն գիտնականները` հետազոտության առաջատար հեղինակ Հոսեյն Գեմինիայի (Hossein Ghaeminia) ղեկավարությամբ, մատնանշում են, որ դրանց հեռացման դրական հետեւանքը մեծապես կասկածելի է, միջամտությունն ավելի շատ վնաս կարող է տալ, քան` օգուտ:

Գիտնականները գրականություն են ուսումնասիրել` փնտրելով այնպիսի հետազոտություններ, որոնք հնարավորություն կտային համեմատել երրորդ սեղանատամների հեռացման կամ պահպանման երկարատեւ արդյունքները: Գիտաշխատողներին հաջողվել է ընդամենը երկու աշխատանք հայտնաբերել:

Հոսեյն Գեմինիան նշել է, որ ատամների հեռացման դեպքում կարող են ամենաանկանխատեսելի իրավիճակներ առաջանալ` վարակ, խորշիկի վնասում, նյարդերի ժամանակավոր վնասվածք, որը հանգեցնում է շուրթերի եւ այտերի զգայունության նվազման: Մի կողմից, հայտնել է նա,  վաղ հասակում ատամների հեռացումից հրաժարումը կարող է հանգեցնել նրան, որ որոշ ժամանակ անց  ստիպված լինեն երրորդ սեղանատամները հեռացնել արդեն ըստ ցուցման: Մյուս կողմից, այդ ցուցումները կարող են նաեւ առաջ չգալ, իսկ ավելորդ հեռացումը կարող է հանգեցնել բարդություների եւ լրացուցիչ ծախսերի:  Այսպիսով` ամփոփել է գիտնականը, ատամների հեռացման մեջ ծայրաստիճան կարեւոր է անհատական մոտեցումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. stomcenter.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ