Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Շնաձկները մարդկանց կօգնեն նոր ատամներ աճեցնել. 1in.am

Շնաձկները մարդկանց կօգնեն նոր ատամներ աճեցնել. 1in.am

Գիտնականները որոշել են պարզել շնաձկների ատամներ աճեցնելու գենետիկական ընդունակությունները, որպեսզի ապագայում այն կիրառեն մարդկանց վրա, հայտնում է BBC-ն: Շնաձկների ատամները ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվում են, ինչը հասանելի չէ մարդու համար: Նրա երախում ատամներն աճում են վնասվածների հետևի շարքում և փոխարինում են դրանց:

Գիտնականներն ուսումնասիրում են առանցքային գեները, որոնք մասնակցում են ատամների ռեգեներացիային: Գիշատչի երախում կան առանձին ցողունային բջիջներ, որոնք կարևոր դեր են խաղում այդ գործընթացում: Առանց այդ բջիջների շնաձկները նույնպես մարդկանց նման կունենային ստանդարտ ատամնաշար: Ստացված տեղեկատվության հիման վրա փորձագետները պլանավորում են ստեղծել մեթոդ, որը թույլ կտա մարդու ատամները վերականգնել ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում շնաձկների մոտ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. animalbox.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ