Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Ատամնալիցքի նոր նյութ է ստեղծվել, որը նպաստում է ատամի վերականգնմանը. news.am

Ատամնալիցքի նոր նյութ է ստեղծվել, որը նպաստում է ատամի վերականգնմանը. news.am

Հարվարդի եւ Նոթինգեմի համալսարանների գիտնականներն ատամների լիցքի նոր նյութ են մշակել, որը ոչ միայն լցնում է փտած խոռոչը, այլեւ ատամի բջիջների կիսում եւ դենտինի վերականգնում է է խթանում: Այդ լուսաամրացող նյութը, մշակողների կարծիքով, կարող է ատամների բուժման գործում իսկական հեղափոխություն առաջացնել:

Տեղադրված լիցքերի մոտավորապես 10 տոկոսն ընկնում է, եւ հիվանդները ստիպված են լինում դարձյալ դիմել բժիշկներին: Գիտնականները, սակայն, պնդում են, որ իրենց նյութի օգտագործումը թույլ կտա երկարատեւ պաշտպանություն ստեղծել. տեղադրված ատամնալիցքի շնորհիվ դենտինի շերտի ձեւավորում կսկսվի, ինչն ատամը կպաշտպանի վարակների զարգացումից եւ կկանխի ատամնափուտի կրկին ձեւավորումը:

Ադամ Սելիզը նշել է, որ ատամնալիցքի նյութը կենսահամատեղելի է, այդ պատճառով չի վանվի օրգանիզմի կողմից: Այն խթանում է ատամի միջուկում ցողունային բջիջների կիսումը, ինչը հանգեցնում է դենտինի նոր շերտի առաջացման, որն էլ պաշտպանում է միջուկի` ատամնալիցքի տակ տեղադրված շերտը:

Գիտնականների միայն այդ խումբը չէ, որ զբաղվում է ատամնալիցքի նյութերի կատարելագործմամբ: Հիշեցնենք, որ արդեն «կենսակտիվ» ապակուց կենսալիցքեր են ստեղծվել, որոնք ավելի երկար կդիմանան եւ ավելի ամուր կլինեն, քան ներկայիս ատամնալիցքերը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 15minut.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ