Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am

Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am

Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել` ով հետևում է օգտագործողի առողջությանը, հայտնում է The Verge-ն:

Ատամները մաքրելիս ստացված տվյալները խոզանակն արտածում է iOS և Android-ի հիմքով սարքում: Ծրագիրը ցույց է տալիս բերանի խոռոչի 3D մոդելը, ինչը Philips Sonicare-ի տիրոջը թույլ է տալիս բաց չթողնել ատամների տեղամասերը: Ծրագիրը նաև օգտվողին զգուշացնում է, եթե նա չափից ավելի է ջանում:

Բացի այդ, ատամների հետ խնդիր ունենալու դեպքում կարելի է միացնել հատուկ ռեժիմ: Ծրագիրը հատուկ հաշվետվություն է կազմում բերանի խոռոչի մասին:

Խոզանակի գինը կազմում է 199 դոլար: Այն վաճառքի կհանվի հունիսին:

 

Philips-ի «խելացի» խոզանակ

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ