ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Հակադեպրեսանտների ընդունումը կարող է նպաստել ատամնային իմպլանտների պոկվելուն. news.am
Հակադեպրեսանտների ընդունումը կարող է բացասաբար ազդել ատամներին իմպլանտների կպչունության վրա եւ նպաստել դրանց պոկվելուն, զգուշացնում են University at Buffalo-ի գիտնականները: Սուլոչանա Գուրունգի ղեկավարությամբ աշխատող գիտնականների խոսքով, տագնապի եւ մի շարք խանգարումների դեմ պայքարելու համար նշանակվող հակադեպրեսանտները կարող են հանգեցնել ոսկրային հյուսվածքում նյութափոխանակության խանգարման, ինչը բացասաբար է ազդում ատամնային իմպլանտների կպչունության վրա:
Հետեւելով այն հիվանդների վիճակին, որոնց բերանում ատամնային իմպլանտներ էին տեղադրել, գիտնականները նկատել են, որ գրեթե մեկ երրորդը նրանց, ում մոտ իմպլանտի պոկվել է, հակադեպրեսանտներ են ընդունել: Նրանց մոտ, ում իմպլանտի տեղադրումից հետո վերքի առողջացումը նորմալ է ընթացել, այդ նույն ցուցանիշը 11 տոկոս է կազմել: Այդ բացահայտումը գիտնականներին հիմք է տվել ենթադրելու, որ հակադեպրեսանտների ընդունումը 4 անգամ մեծացրել է ատամնային իմպլանտների պոկվելու հավանականությունը:
Ավելին, հակադեպրեսանտների կանոնավոր երկարատեւ օգտագործումը կարող է օստեոպորոզ, բրուքսիզմ եւ բերանում չորություն առաջացնել. այդ ամենը բացասաբար է ազդում նաեւ իմպլանտների տեղադրումից հետո վերքի առողջացման գործընթացի վրա, ընդգծում են մասնագետները:
Հեղինակները նախատեսել են ավելի մեծ ընտրանքով մոտ ժամանակներս ստուգել իրենց ստացած տեղեկությունները:
15.03.2016 Կարդացեք նաև
University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, որոնք կպայքարեն բակտերիալ վարակների դեմ (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել)...
30.12.2016
Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ միջամտությունն առանց ցուցումների որքանով է արդարացի: Նեյմեգենի համալսարանի...
28.09.2016
Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը կարող է քայքայել ատամները: Այդ մասին հոդվածը հրապարակված է British Dental Journal պարբերականում...
07.09.2016
Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...
15.08.2016
Ժամանակակից ատամնաբուժության թանկարժեքության պատճառով կարիեսը դարձել է հիվանդների գլխավոր գլխացավանքը: Սակայն ԱՄՆ-ի գիտնականները գտել են լուծումը...
15.08.2016
Գիտնականները որոշել են պարզել շնաձկների ատամներ աճեցնելու գենետիկական ընդունակությունները, որպեսզի ապագայում այն կիրառեն մարդկանց վրա, հայտնում է BBC-ն: Շնաձկների ատամները ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվում են...
12.08.2016
Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...
25.07.2016
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել քթի նոր ցողացրի օգտագործմանը, որը հնարավոր է օգտագործել տեղային անզգայացման համար...
17.07.2016
Հարվարդի եւ Նոթինգեմի համալսարանների գիտնականներն ատամների լիցքի նոր նյութ են մշակել, որը ոչ միայն լցնում է փտած խոռոչը, այլեւ ատամի բջիջների կիսում եւ դենտինի վերականգնում է է խթանում...
08.07.2016
Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...
10.06.2016
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...
22.04.2016
Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...
15.04.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKVxo9b' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ