Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Ատամները հնարավոր կլինի բուժել առանց ներարկումների. news.am

Ատամները հնարավոր կլինի բուժել առանց ներարկումների. news.am

Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) գիտնականներն անզգայացման նոր միջոց են մշակել, որը ներարկում չի պահանջում:   Այդ մշակումը կուրախացնի բոլոր հիվանդներին, ովքեր վախենում են ատամնաբույժի մոտ գնալ : 

Բժիշկ Ռենատա Ֆոնչեկա Վիաննա Լոպեսը եւ իր գործընկերները ասեղների փոխարեն գերադասում են իոնոֆորեզ օգտագործել. մշտական հոսանքի աղբյուրը հնարավորություն կտա մեծացնելու տեղային անզգացնողների, օրինակ` լիդոկայինային գելի արդյունավետությունը: Այդ մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի դեղերը լիովին անցավ մտցնել օրգանիզմ, ինչի շնորհիվ ատամների բուժման գործընթացը պակաս սարսափելի կլինի: Ավելին, իոնոֆորեզի կիրառումն անհամեմատ ավելի անվտանգ է, քան ներարկումը. Անզգայացման նման մեթոդի դեպքում վարակի ռիսկը զգալիորեն նվազում է: 

Գիտնականները կենդանիների վրա արդեն հաջողությամբ փորձարկել են իրենց մշակումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր սարքն օգնել է 12 անգամ մեծացնել անզգացնող նյութի ներթափանցումը: Այժմ հեղինակները մեթոդը կփորձարկեն մարդկանց վրա:

Հետազոտողները չեն բացառում, որ իրենց մշակած միջոցը կկիրառվի ո՛չ միայն ստոմատոլոգիայում, այլեւ բժշկության այլ ոլորտներում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mama66.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ