Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Գիտնականները հայտնել են մեծահասակների ատամների վերարտադրման հնարավորության մասին. 1in.am

Գիտնականները հայտնել են մեծահասակների ատամների վերարտադրման հնարավորության մասին. 1in.am

Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Լոնդոնի թագավորական քոլեջի գիտանականները հաստատում են, որ ապագայում հնարարվոր կլինի մեծահասակների ատամներին ստիպելու վերարտադրվել, գրում է MedicalDaily-ն: Հետազոտության մանրամասն տվյալներ հրատարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Մասնագետներն այդպիսի եզրակացության են հանգել` հետազոտելով ձկների համային ռեցեպտորները և ատամների աճը:

Փորձի ընթացքում գիտնականները խաչասերել են ձկների երկու տեսակներ, որպեսզի որոշեն նրանց միջև գենետիկական տարբերությունները: Մասնավորապես, խոսքը գնում է անատամ ձկների մասին, որոնք կերը կուլ են տալիս ամբողջությամբ, և ատամներ ու համային ռեցեպտորներ ունեցող ձկների, որոնք կրծում են ջրիմուռներ:

Արդյունքում՝ կենսաբանները պարզել են, որ համային ռեցեպտորները, ինչպես նաև ատամներն առաջանում են նույն էպիթելային հյուսվածքից, որը ձկների մոտ ձևավորում է ծնոտը: Միաժամանակ, ձկների մոտ հայտնաբերվել է այլ կենդանիների հետ ընդհանուր գեներ, որոնք պատասխանում են ատամների աճին:

Գիտնականների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի ապագայում անհրաժեշտ քիմիական ազդանշանների միջոցով օրգանիզմին սովորեցնել կրկին ատամներ աճեցնել, և վերականգնել դրանք նույնիսկ հասուն տարիքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. salat.zahav.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ