Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Այլևս ոչ մի ատամնալիցք. գիտնականները ստեղծել են կարիեսը բուժելու նոր տարբերակ. tert.am

Այլևս ոչ մի ատամնալիցք. գիտնականները ստեղծել են կարիեսը բուժելու նոր տարբերակ. tert.am

Պրոֆեսոր Նայջլ Փիթսի խոսքով՝ իրենց տեխնոլոգիան, որը զանգվածային կիրառման համար հասանելի կլինի արդեն 3 տարի հետո, կօգնի նաև առողջ ատամների սպիտակեցման հարցում։

Բրիտանացի գիտնականները ստեղծել են կարիեսը բուժելու նոր տարբերակ, որը հնարավորություն է տալիս ատամին ինքն իրեն բուժվել՝ առանց ցավոտ, տհաճ ատամնալիցքի ու ներարկումների անհրաժեշտության։

Ինչպես նշում է The Guardian-ը, ատամը վերականգնող նոր սարքի հեղինակներն են Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները։

Աղբյուրը մանրամասնում է, որ սովորաբար ատամի սևացած մասը՝ կարիեսը, հեռացվում է բոր մեքենայով փորելու միջոցով, ինչից հետո խոռոչը լցվում է տարատեսակ նյութերով։

Իսկ բուժման նոր մեթոդն արագացնում է կալցիումի ու ֆոսֆատի տեղաշարժը դեպի վնասված ատամ։ Երկփուլ գործընթացի շրջանակում էլեկտրական թույլ հոսանքը նշված հանքանյութերն ուղղում է դեպի սևացածը մասը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. mdrr.org.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ