Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Նախարարությունը ատամնաբույժներից պահանջում է վերացնել խախտումները

Նախարարությունը ատամնաբույժներից պահանջում է վերացնել խախտումները

Դեռևս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության և սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների,  անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների, նյութերի և այլնի բացակայությունը:

 

Ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեության իրականացման համար սանիտարական պարտադիր պահանջներից խախտումներ են արձանագրվել շենքերի կազմի և մակերեսների  անհամապատասխանության, ախտահանման աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, բժշկական գործիքների օգտագործման և պահման կարգի, աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկելու կամ դրա ընթացակարգը խախտելու, ինչպես նաև տվյալ բժշկական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր բժշկական թափոնների գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, ժամանակավոր պահմանը, վնասազերծմանը, ոչնչացմանը, փոխադրմանը և թաղմանը ներկայացվող սանիտարական ու հակահամաճարակային պահանջները չբավարարելու մասին:

 

Նշված խախտումների վերացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել։ Տնտեսվարող ինը սուբյեկտի հայտարարվել է նախազգուշացում` տալով ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Եվս հինգ սուբյեկտի գործունեությունը  կասեցվել է առանձին մասնագետների գործունեության մասով:

 

Առավել շատ խախտումներ կատարած տնտեսվարող չորս սուբյեկտի գործ արդեն ուղարկվել են, ևս  չորս գործ նախապատրաստվում է ուղարկելու ՀՀ վարչական դատարան`  տրված  լիցենզիաների գործողությունը դադարեցնելու պահանջով։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Աղբյուր. http://www.aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ