Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Գիտնականները պարզել են շիզոֆրենիայով տառապողների գլխում ձայների առաջացման մեխանիզմները. news.am

Գիտնականները պարզել են շիզոֆրենիայով տառապողների գլխում ձայների առաջացման մեխանիզմները. news.am

Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են արտասովոր ազդանշանային ՌՆԹ մոլեկուլը, որի բացակայությունը հանգեցնում է շիզոֆրենիայի առաջացման եւ «գլխում ձայների» ի հայտ գալուն: Այս մասին նշված է Nature Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

«Երկու տարի առաջ մենք ուղեղում հայտնաբերեցինք նյարդերի կոնկրետ շղթա, որի վրա ներգործում են հայտնի հոգեմետ դեղերը: Սակայն դրանք բոլորը ծանրագույն կողմնակի ազդեցություններ են առաջացնում: Մենք առանձնացրել ենք միկրո ՌՆԹ մոլեկուլը, որը բջիջների այդ շղթայի աշխատանքի առանցքային տարրերից է, եւ ցույց ենք տվել, որ այդ միկրո ՌՆԹ-ի ոչնչացումը հանգեցնում է այն խանգարումների առաջացմանը, որոնք դիտվում են շիզոֆրենիայով տառապողների մոտ»,- հայտարարել է Մեմֆիսի (ԱՄՆ) Սուրբ Հուդայի մանկական հիվանդանոցից Ստանիսլավ Զախարենկոն:

Զախարենկոն եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ հալուցինացիաները կամ «գլխում ձայները» կարող են առաջանալ ոչ մեծ ՌՆԹ մոլեկուլների հավաքման խանգարումներով, որը հայտնի է miR-338-3p անունով: Գիտնականների պարզաբանմամբ՝ գենետիկական ծածկագրի այս ոչ մեծ հերթագայությունը կառավարում է նյարդային բջիջների մակերեւույթին Drd2 ռեցեպտորների հավաքումը եւ աշխատանքը` ուղեղում տեղեկության հիմնական փոխանցողներից մեկը եւ հաճույքի հորմոնը` դոֆամինը:

Մարդիկ, ում գենում փոխակերպում է առաջացել, որը պատասխանատու է այդ ռեցեպտորի կամ միկրո ՌՆԹ-ի հավաքման համար, շատ հաճախ մանկության տարիներին տառապում են վարքագծի խնդիրներից, իսկ նրանցից մոտավորապես 40 տոկոսը շիզոֆրենիայի զոհ է դառնում: Զախարենկոն եւ նրա գործընկերները որոշել են ստուգել, թե գենոմի այս երկու տարրերն ինչպես են ազդում ուղեղի աշխատանքի վրա՝ մկների ԴՆԹ-ում համանման հատվածները հեռացնելով կամ արգելափակելով:

Փորձերը ցույց են տվել, որ miR-338-3p-ի անջատումը հանգեցնում է մկների ուղեղի կեղեւի լսողության կենտրոնում տեղադրված նյարդերում Drd2 ռեցեպտորների քանակի կտրուկ մեծացման, ինչը դոֆամինի մոլեկուլների հանդեպ նրանց զգայունությունը բարձրացրել է: Արդյունքում խանգարվել է թալամուսի հետ նրանց կապը, որը տեղեկության մշակման եւ տեղաբաշխման կենտրոնն է, եւ կեղեւն սկսել է, կարծես թե, ինքնաբերաբար աշխատել:

Գիտնականները կարծում են, որ դա կարող է գլխում ձայներ առաջացնել, քանի որ ընկալվող ձայների վերաբերյալ տեղեկությունը, սովորաբար, առաջնային մշակման է ենթարկվում թալամուսում եւ, հավանաբար, աղմուկից եւ պատահական ազդանշաններից մաքրվում է:

Զախարենկոյի եւ նրա գործընկերների փորձով պարզվել է, որ եթե վերականգվի miR-338-3p-ի աշխատանքը, ապա այդ զտումը վերսկսվում է, ինչը դրականորեն է ազդում մկների վարքագծի վրա, որոնք ձայների նոր աղբյուրների հայտնվելով իրենց ծայրահեղ ոչ համարժեք են պահել՝ նորմալ առանձնյակների համեմատությամբ:

miR-338-3p մոլեկուլները կամ մեխանիզմները, որոնք խթանում են դրանց արտադրումը, համապատասխանաբար, կարելի է օգտագործել շիզոֆրենիայի համեմատաբար անվտանգ բուժման համար կամ գոնե դրա ախտանշանները վերացնելու համար:

Այսօր մոլորակի 24 մլն բնակիչներ շիզոֆրենիայով են տառապում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ՝ հազար մարդուց յուրաքանչյուր յոթերորդ մարդը շիզոֆրենիկ է, ընտ որում՝, նրանց մեծ մասը 15-ից մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. enauka.mk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ