Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Գիտնականները հոգեկան տարբեր հիվանդությունների միջեւ կապ են գտել. news.am

Գիտնականները հոգեկան տարբեր հիվանդությունների միջեւ կապ են գտել. news.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղում միանման որոշ փոփոխություններ են տեղի ունենում. անկախ հոգեկան հիվանդության տեսակից՝  նրանց գլխուղեղի գորշ նյութի քանակն ավելի քիչ է, քան առողջներինը:

 

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները նման եզրահանգման եկել են՝  վերլուծելով հոգեկան տարբեր խանգարում ունեցող 7381 մարդու գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)-ի արդյունքները եւ  դրանք համեմատելով 8511 առողջ մարդու տվյալների հետ:  Մասնագետները փորձել են գտնել ընդհանուր գծեր հոգեկան տարբեր հիվանդությունների միջեւ:

 

Պարզվել է, որ հոգեկան խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղի երեք հատվածում (իրարից մի քանի սանտիմետր հեռավարության վրա) գորշ նյութի քանակն անկախ ախտորոշումից՝  շիզոֆրենիա, մանիակալ դեպրեսիվ պսիխոզ, ընկճախտ, թմրամոլություն եւ այլն, ավելի քիչ է, քան առողջներինը:

 

Ընդ որում՝  ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ տարբեր հոգեկան խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղում գորշ նյութը (գտնվում է ինչպես գլխուղեղի մակերեսին՝ ձեւավորելով կեղևը, այնպես էլ գլխուղեղի ներսում՝ սպիտակ նյութի մեջ, կորիզների ձեւով) քիչ է եղել հենց գլխուղեղի այն հատվածներում, որոնք կապված են որոշումներ ընդունելու, ծրագրեր կազմելու գործառույթների հետ:

 

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ դեպրեսիա ունեցող մարդկանց շրջանում գորշ նյութն ավելի քիչ է եղել նաեւ գլխուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են հիշողության եւ հույզերի առաջացման համար: Շիզոֆրենիա ունեցող մարդկանց գլխուղեղում եւս գորշ նյութը քիչ է եղել վերոհիշյալ երեք հատվածներում, բայց հիպոկամպում՝ գլխուղեղի եզրաշերտի հատվածում, ավելի շատ է եղել: Մասնագետները կարծիք են հայտնել, որ վերջին հանգամանքը հակապսիխոտիկ դեղամիջոցների օգտագործման արդյունքն է եւ ոչ թե հիվանդության:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lecheniedepressii.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ