Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Հազվագյուտ խանգարման պատճառով ամերիկուհին վախ չի զգում. 1in.am

Հազվագյուտ խանգարման պատճառով ամերիկուհին վախ չի զգում. 1in.am

Վախը պաշտպանական բնական մեխանիզմ է: Սակայն, ամերիկուհու հետ պատահած դեպքը ցույց է տվել, որ այդ մեխանիզմը կարող է խախտվել: Կինը վախի զգացողություն չունի:

 

Նա արդեն հրազենով հարձակման է ենթարկվել, սակայն նույնիսկ ոստիկանությանը չի դիմել: Նրան մի անգամ ուժեղ ծեծել են, սակայն նա չի վախեցել: Թունավոր օձի հետ հանդիպման ժամանակ նա հազիվ է իրեն զսպում, որպեսզի չդիպչի դրան:

 

Այս դեպքը ուսումնասիրել են Այովայի համալսարանի աշխատակիցները, գրում է Meddaily-ն: Հարցման ժամանակ պարզվել է, որ կինը նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչ է վախը: Նա չի հիշում մի դեպք, որ վախեցած լինի, բացառապես մեկի:

 

Կնոջ մոտ Ուրբահա-Վիտեի հազվագյուտ հիվանդության ախտանիշներ են ի հայտ եկել, որն անբուժելի է: Այս խանգարման պատճառով ուղեղի մի մասը պնդանում է և քայքայվում են նշաձև մարմնի բջիջները: Արտաքնապես հիվանդությունը խռպոտ ձայնով, մաշկի վրա ճաքերով է արտահայտվում:

 

Ուղեղի վրա կալցիում է հավաքվում, որն էլ պնդացնում է այն: Արդյունքում վախի զգացողությունն անհետանում է, քանի որ նշաձև մարմինը նորմալ չի գործում: Սովորաբար վտանգավոր պահերին այն մարմնին որոշակի ազդանշաններ է ուղարկում: Արդյունքում արագանում է սրտի բաբախը, ափերը քրտնում են: Իսկ այս դեպքում կինը ոչինչ չի զգում:

 

Ընդ որում նա ուրախություն, տխրություն, զայրույթ և այլ զգացողություններ ունենում է: Աշխարհում նման հիվանդությունով տառապող ընդամենը 400 մարդ է հայտնի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ