ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ
Շիզոֆրենիան՝ ութ տարբեր հիվանդությունների համակցում. news.am
Ամերիացի գիտնականներին հաջողվել է նոր լույս սփռել՝ շիզոֆրենիայի կենսաբանական բնույթի ընկալման վրա եւ հաստատել ենթադրություններն առ այն, որ հիվանդության զարգացման հիմքում ոչ թե առանձին գեների մուտացիաներն են, այլ՝ բազմաթիվ գեների բարդ խաչաձեւ փոխազդեցությունները:
Մասնավորապես, պարզվել է, որ շիզոֆրենիայի պարագայում խոսքը ոչ թե մեկ հիվանդության, այլ ութ գենետիկ խանգարումների մասին է, որոնցից յուրաքանչյուրն ախտանշանների առանձին խումբ է դրսեւորում: Այս բացահայտումը կարող է դրանց ախտորոշման եւ բուժման համար գործարկվող մոտեցումների արմատական փոփոխության հանգեցնել: Հետազոտության արդյունքները, USA Today-ի վկայակոչմամբ, The American Journal of Psychiatry ամսագրում են հրապարակվել:
Շիզոֆրենիան հաշմանդամության հասցնող հոգեկան խանգարում է համարվում եւ կարող է հալյուցիանացիաներով, զառանցանքով, մոլուցքներով, սոցիալական դիսֆունկցիայով եւ էմոցիոնալ բնույթի խնդիրներով զուգորդվել: Հայտնի է, որ շիզոֆրանիայի առաջացման հարցում ժառանգական նախահակումը մեծ դերակատարում է ապահովում (մինչեւ 80 տոկոս): Բացի այդ, հիվանդության գենետիկ աղբյուրների բացահայտմանը միտված վերջին հետազոտությունների արդյունքում գենոմի՝ շիզոֆրենիայի հետ կապված ավելի քան 100 հատվածներ են բացահայտվել:
«Գեները չեն կարող առանձին, ինքնուրույն աշխատանք ծավալել: Նրանք որպես «նվագախումբ» են ներկայանում: Մենք պարզել ենք, թե ինչպիսի փոխազդեցություններ են գործում նրանց միջեւ, եւ թե ինչու է այդ «նվագախմբի» աշխատանքը մի դեպքում հոգեկան առողջության հանգեցնող ներդաշնակ երաժշտության վերածվում, իսկ որոշ դեպքերում էլ՝ ապակառուցողական երանգ ձեռք բերելով, գլխուղեղի կառույցների եւ գործառույթների խանգարման հանգեցնում», - նշել է Սենթ-Լուիս քաղաքում (ԱՄՆ) գործող Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Ռոբերտ Քլոնինջերը (Robert Cloninger):
Նրա գլխավորությամբ գործող հետազոտական խմբի անդամները շիզոֆրենիայով տառապող 4200 հիվանդների եւ 3800 առողջ մասնակիցների գենոմներն են ուսումնասիրել:
Քլոնինջերի խմբին հաջողվել է նաեւ շիզոֆրենիայով հիվանդներին վերագրվող գենետիկ տվյալների խոշոր բազայի հիման վրա իրականացված երկու հավելյալ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հաստատումը գտնել, ինչը ո՛չ միայն եզրահանգումների ճշտության, այլ նաեւ՝ շիզոֆրենիկ խանգարումների ախտորոշմանը եւ բուժմանը միտված մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին է վկայում: Ինչպես հետազոտության համահեղինակներից մեկը՝ Իգոր Ցվիրն (Igor Zwir) է նշել, անհատական կլինիկական դրսեւորումների եւ դրանց հիմքը կազմող՝ գենետիկ տարբերություններով բնորոշվող խմբերի միջեւ առկա կապի ընկալումը պետք է այնպիսի հատուկ ազդուղիների նկատմամբ թիրախային ներգործության հանգեցնի, որոնք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խանգարման դրսեւորման պատճառն են դարձել:
18.09.2014 Կարդացեք նաև
30.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ