Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Գիտնականները բացահայտել են արտաքին գործոնները, որոնք հանգեցնում են շիզոֆրենիայի

Գիտնականները բացահայտել են արտաքին գործոնները, որոնք հանգեցնում են շիզոֆրենիայի

Հղիության ընթացքում մոր վարակները և սթրեսը՝ սեռական հասունացման շրջանում հիմնարար դեր է խաղում շիզոֆրենիայի զարգացման հարցում։ Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝ նման բացահայտում են արել Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները։

 

Շիզոֆրենիայով տառապում է աշխարհի բնակչության մոտ 1%-ը։ Հիմնականում հիվանդությունն ի հայտ է գալիս մինչև 25 տարեկանը և շարունակվում է ողջ կյանքում։ Գիտնականները կարծում են, որ շիզոֆրենիկներն ունենում են կենսաբանական հակումներ՝ հիվանդության զարգացման համար։

 

Անբարենպաստ շրջակա միջավայրի գործոնները նույնպես գիտնականներն էական են համարել, սակայն մինչ այժմ հետազոտողները չէին կարողացել որոշել դրանց ազդեցության աստիճանն այս հիվանդության առաջացման վրա։

 

Ցյուրիխի գիտնականները, սակայն, բեկում են մտցրել շիզոֆրենիայի ուսումնասիրության հարցում. նրանք գտել են ճշգրիտ ապացույց այն բանի, որ երկու գործոնների համակցությունը էապես նպաստում է հիվանդության զարգացմանը։

 

Պարզվել է, որ առաջին բացասական գործոնն այս հիվանդության համար մոր ունեցած վարակն է հղիության առաջին երեք ամիսների ընթացքում։

 

Եվ եթե երեխան ենթարկվում է խիստ սթրեսի (օրինակ սեքսուալ կամ ֆիզիկական բռնության) սեռական հասունացման շրջանում, հավանականությունը, որ նա կհիվանդանա շիզոֆրենիայով, մի քանի անգամ աճում է։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ