Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Գերմանացի գիտնականը մոլագարների ուղեղում գտել է «չարի գոտին»

Գերմանացի գիտնականը մոլագարների ուղեղում գտել է «չարի գոտին»

Գիտնական Գերհարդ Ռոտը հայտնաբերել է, որ սերիական մոլագարներին հանցագործության է մղում ուղեղի կենտրոնական մասի որոշակի հատվածը: Այդ փաստը կարող է վկայել այն մասին, որ որոշ հանցագործներ չարի նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունեն, գրում է  «Thе Daily Mail»-ը:

 

Գիտափորձի ժամանակ դատապարտյալներին կարճամետրաժ ֆիլմեր են ցուցադրել` միաժամանակ փոխելով մարդկանց ուղեղային ակտիվությունը: «Երբ էկրանին դաժան եւ կեղտոտ տեսարաններ էին, նրանք ոչ մի զգացմունք չէին ցուցաբերում»,-նշել է գիտնականը:

 

Նման վարքագծի պատճառը կարող է լինել սերոտոնինի դեֆիցիտը: Գիտնականը նշել է, որ ուղեղը կարող  է պայքարել չարի դեմ, սակայն այդ պաշտպանության սկզբունքը դեռեւս պարզ չէ:

 

Գերհարդ Ռոտի կարծիքով` ոչ բոլոր մարդասպաններնն  ու մոլագարներն են խանգարումներով ծնվում, շատերի մոտ բռնության նկատմամբ հակվածությունն առաջանում է տարիների ընթացքում: Սրանից ելնելով ` նա առանձնացրել է երեք խումբ. առաջինում  հոգեպես առողջ մարդիկ են, ովքեր պարզապես հանցավոր միջավայում են մեծացել: Երկրորդում  հոգեական հիվանդներն են, որոնք աշխարհն ընկալում են որպես սպառնալիք, երրորդում  հոգեկան շեղում ունեցող անձինք են, ինչպիսք են Ստալինը, Հիտլերը:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ