Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Ստեղծագործող մարդիկ ավելի հաճախ են տառապում հոգեկան խանգարումներով

Ստեղծագործող մարդիկ ավելի հաճախ են տառապում հոգեկան խանգարումներով

 

Շիզոֆրենիան և մոլագար դեպրեսիվ պսիխոզն ավելի հաճախ հանդիպում են ստեղծագործող մարդկանց մոտ, հայտնում է infox.ru-ն՝  վկայակոչելով Ստոկհոլմի Կարոլինի համալսարանի գիտնականներին։  Հաճախ այդ ախտանիշներն ընկալվում են որպես հանճարեղություն։

 

Նրանց անցկացրած հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Հաստատվել է, որ գրողների մոտ բարձր է շիզոֆրենիայի, դեպրեսիայի և թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահումների ռիսկը. նրանք երկու անգամ հաճախ են ինքնասպանություններ գործում։ Լուսանկարիչներն ու պարողները հաճախ տառապում են երկբևեռ խանգարումներով, մասնավորապես՝ մոլագար դեպրեսիվ պսիխոզով։

 

Բացի այդ, այդպիսի մասնագիտություն ունեցող մարդիկ մեծ հավանականությամբ ունենում են հոգեկան հիվանդությամբ տառապող բարեկամներ։

 

Հետազոտության հեղինակ բժիշկ Սայմոն Կյագան նշել է, որ խառնաշփոթ մտքերը, որոնք հատուկ են շիզոֆրենիայի դեպքում, կարող են օգնել իրական գլուխգործոցներ ստեղծել։

 

«Եթե հիվանդության հետ կապված որոշակի երևույթներ կարող են օգտակար լինել, ապա կարելի է խոսել բուժման նկատմամբ նոր մոտեցման մասին։ Այս դեպքում բժիշկը և հիվանդը պետք է համաձայնության գան այն հարցի շուրջ, թե ո՞ր դրսևորումները կարիք ունեն ուղղվելու, իսկ որոնք ոչ»,- նշել է գիտնականը։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ