Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Հայտնաբերվել է շիզոֆրենիայի և մարիխուանայի հանդեպ հակում ունենալու միջև գենետիկ կապը

 Հայտնաբերվել է շիզոֆրենիայի և մարիխուանայի հանդեպ հակում ունենալու միջև գենետիկ կապը

 

ԱՄՆ-ի մի քանի առաջադեմ համալսարաններից մի խումբ մասնագետներ կաննաբիոիդային կախվածության հիմնական պատճառների փնտրտուքի ժամանակ հայտնաբերել են, որ այդ գենը նեյրեգուլին-1-ն է (NRG1), որը իր մասնակցությունն է ունենում նաև շիզոֆրենիայի պաթոգենեզում: Սրա առավել հստակ ապացույցը ստացվել է աֆրոամերիկացիների գենետիկ նյութի ուսումնասիրության արդյունքում։ Այս աշխատանքը հրատարակվել է Biological Psychiatry ամսագրում:

 

Այս ուսումնասիրությունների համար նյութ են ծառայել 354 սպիտակամորթ և 384 սևամորթ ընտանիքների ժառանգական տվյալները: Ուսումնասիրության առաջին փուլում ավելի որոշակի արդյունքներ, որոնք վկայում են կաննաբիոիդային հակման մասին, ստացվել են աֆրոամերիկացիների մոտ՝ 8p21 քրոմոսոմի վրա:

 

Այնուհետև, վերլուծելով միանուկլեոիդ պոլիմորֆոզների դեպքերը (SNP)–ԴՆԹ-ի մեկ նուկլեոտիդ տարբերությամբ, հայտնաբերվել է NRG1 գենի նոր տիպ, որը ավելի հատկանշական է աֆրոամերիկյան եվրոպական ծագում ունեցող ընտանիքների անդամներին: Արդյունքում նույն տիպի գեն են հայտնաբերել ուսումնասիրվող խմբից երկու աֆրոամերիկացու մոտ, որը ինչպես նշում են հեղինակները, ապացուցում է կապը NRG1-ի և կաննաբիսի նկատմամբ հակում ունենալու միջև: 

 

Ավելի վաղ անցկացված ժառանգական հետազոտություններն էլ իրենց հերթին ցույց են տվել, որ NRG1 գենի մուտացիան էլ իր հերթին կապված է ժառանգական շիզոֆրենիայի զարգացման հետ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ