Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

«Daily Mail». Աուտիզմը պայմանավորված է նախնիների մոտ «SRGAP2» գենի վնասմամբ

«Daily Mail». Աուտիզմը պայմանավորված է նախնիների մոտ «SRGAP2» գենի վնասմամբ

Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մարդկային զարգացումը խթանող գենը: Այս մասին է հաղորդում «Daily Mail» պարբերականը:
Երկար տարիների ընթացքում մի շարք գիտնականների շատ հետաքրքրել է, թե որն է հանդիսանում մարդկային զարգացման այն խթանիչ գենը, որը ստիպել է նախամարդկանց կապիկներից առանձնանալուց հետո արագ զարգանալ: Այժմ գիտնականներին հաջողվել է գտնել այդ զարգացման պատճառը, որը «կրկնօրինակ» գենն է:

Աղբյուրի փոխանցմամբ, գիտնակաները պարզել են, որ «SRGAP2» գենի կրկնօրինակը, որը 2.5մլն տարի առաջ ի հայտ է եկել ավստրալոպիտեկի մոտ նպաստել է, որ մարդու ուղեղի բջիջներն ավելի արագ փոխկապակցվեն, ինչի արդյունքում մարդկային ուղեղը զարգանալուն զուգընթաց ավելի ամբողջական է դարձել:

Արագ փոխկապակցման արդյունքում մարդու մոտ խոսքի և գործիքների տիրապետման զարգացում է գրանցվել:

Գիտահետազոտական աշխատանքները նաև ցույց են տալիս, որ ուղեղի այնպիսի նյարդաբանական խանգարումներ, ինչպիսին, օրինակ՝ աուտիզմը, էպիլեպսիան և շիզոֆրենիան են, պայմանավորված են մեր նախնիների մոտ «SRGAP2» գենի վնասմամբ:

Սկզբնաղբյուր. parorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ