Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

«Վարքի շեղում ունեցող մարդը կարող է մտավոր խնդիր չունենալ»

«Վարքի շեղում ունեցող մարդը կարող է մտավոր խնդիր չունենալ»

«Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված է 18 հազար 580 հաշմանդամ, որոնցից վարքի խանգարում ունեցող 19 հազար 932-ից 7 հազար 361 հոգին երևանաբնակ քաղաքացիներ են» ,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը:

Նրա խոսքով` «վարքի շեղում ունեցող մարդը կարող է մտավոր խնդիր չունենալ», սակայն այսօր նրանք հաշվառված են մեկ անվան տակ, ինչը սխալ է:

Արփինե Աբրահամյանն ասում է, որ եթե երեխաներն օժանդակ դպրոց չեն գնում, ընդհանրապես դպրոց չեն հաճախում ու անգամ 9-ամյա կրթություն չեն ստանում, հետո պարզվում է, որ ինչ-որ մեկի հրահրմամբ հայտնվել են փողոցում` մուրացկանի կարգավիճակում:

«Դեռևս գործում է սովետական տարիներից եկած այն կարծրատիպը, թե մտավոր խնդիր ունեցողները պետք է վնասակար լինեն: Մինչդեռ ոչ անկառավարելի վիճակում գտնվող հաշմանդամները պոտենցիալ աշխատուժ են»,- ասաց հկ-ի նախագահը:
Նա հավելեց, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար ամենաբարդ փորձաշրջանը զորակոչն է, երբ երեխային նորից ստիպում են բժշկական ստուգում անցնել`«ծնողին բարոյական ապտակ հասցնելով»:

Նշենք, որ կենտրոնն ունի 54 շահառու և կարող է ընդունել ընդամենը 60 երեխայի: Կենտրոնի այցելուներից ամենափոքրը 13 տարեկան է, իսկ ամենամեծը` 33:

Հ/կ նախագահը փաստեց նաև, որ կենտրոնի գործունեության 12 տարվա ընթացքում իրենք մերժել են ընդունել ընդամենը երկու հոգու:

Հավելենք, որ երեխան կարող է կենտրոնում մնալ այնքան ժամանակ, որքան ցանկանում է, և նմանատիպ կետ կա նաև կենտրոն այցելած ծնողի հետ կնքվող պայմանգրում:

Աղբյուր. aysor.am
Լուսանկարը. http://www.sunhome.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ