ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ
Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Հայաստանում գրանցված է 34 հազար հոգեկան հիվանդ
Հոգեկան հիվանդությունները չեն ավելանում, պարզապես աշխարհում զարգացել են այդ հիվանդությունների ախտորոշման մեթոդները` դիագնոստիկան:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանը:
Նշենք, որ վաղը հոգեկան առողջության համաշխարհային օրն է:
Հոգեթերապևտի խոսքով, հոգեկան հիվանդությունները խնդիր են ամբողջ աշխարհում, այսպիսի հիվանդությունները միայն այսօր չեն սկսել անհանգստության առիթ դառնալ:
«Քանի որ զարգացած աշխարհում զարգացել է այս հիվանդությունների ախտորոշման տեխնիկան, շատերին թվում է, թե հոգեկան հիվանդությունները ևս զարգացել ու շատացել են, սակայն դա այդպես չէ»,-պարզաբանեց մասնագետը:
Բանախոսի նշած տվյալների համաձայն, այսօր Հայաստանում հոգեբուժական դիսպանսերներում գրանցված է շուրջ 34 հազար հիվանդ: Բայց ինչպես նա նկատեց, սա իրական թիվը չէ, քանի որ շատ հիվանդներ չեն դիմում բժշկի, բուժվում են մասնավոր կարգով: Կան հիվանդություններ, որոնք չեն էլ դասում հոգեկան հիվանդությունների շարքում, օրինակ` ալկոհոլիզմը, նիկոտինիզմը, խաղամոլությունը, տարբեր նևրոզներ և այլն: «Այսպիսով, եթե դիմենք ոլորտի ցանկացած մասնագետի, ապա նա կարող է այս 34 հազարին մեկ զրո ավելացնել ու դրանով իսկ ստանալ հիվանդության իսկական թիվը` 340 հազար հոգեկան հիվանդ»,-ասաց Հ. Մինասյանը:
Մասնագետը նշեց, որ այս թիվը համապատասխանում է միջազգային չափանիշներին, քանի որ միջազգային ստանդարտներով ազգաբնակչության մոտ 10 տոկոսը տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Բժշկի խոսքով, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում 3.5 մլն բնակչություն կա, ապա 340 հազարը «նորմալ» ցուցանիշ է:
10.10.2010 Կարդացեք նաև
Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի...
21.05.2025
Մեր ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի, նախկինում բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում, վերջին ամիսներին հոգեբույժի կողմից նշանակված դեղերը չի խմում, արդյունքում վիճակը վատացել է...
30.06.2020
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
20.02.2020
Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են արտասովոր ազդանշանային ՌՆԹ մոլեկուլը, որի բացակայությունը հանգեցնում է շիզոֆրենիայի առաջացման եւ «գլխում ձայների» ի հայտ գալուն...
30.11.2016
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները (Imperial College London)` Բերկլիի հիմնադրամի հետ աշխատելով, առաջին անգամ, տեսողական առումով, արձանագրել են մարդու ուղեղի վրա ԼՍԴ-ի` կիսասինթետիկ...
14.04.2016
Հոգեկան հիվանդություններն առաջանում են ո՛չ միայն գեների, այլեւ ծանր կյանքի պատճառով է, պարզել են բրիտանացի գիտնականները: Այդ մասին հայտնում է Psychology Today պարբերականը...
01.04.2016
Բայեթա դեղահաբը, որը գլյուկագոնանման պեպտիդ-1-ի կրկնօրինակն է (GLP-1), կարգավորում է սննդային վարքագիծը: Ներկա պահին այն նշանակվում է ճարպակալման և 2-րդ կարգի շաքարախտի դեպքում...
15.02.2016
Իրականության աղավաղված ընկալումը բնորոշ է ո՛չ միայն հոգեկան խանգարումներ ունեցողներին. գործնականում յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ տեսել կամ լսել է այն, ինչ իրականում գոյություն չի ունեցել։ Դրան առավել հաճախ...
16.10.2015
Շիզոֆրենիայի և երկբևեռ խանգարման հետ կապված գենետիկ տատանումներն առավել հաճախ հանդիպում են ստեղծագործական մասնագիտությունների տեր...
10.06.2015
Դյուկի համալսարանի ֆիզիոլոգները մկների վրա իրականացվող փորձարկումների ընթացքում ունիվերսալ մոլեկուլյար մեխանիզմ են բացահայտել, որը շիզոֆրենիա առաջացնող երեք տեսակի...
08.05.2015
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղում միանման որոշ փոփոխություններ են տեղի ունենում. անկախ հոգեկան հիվանդության տեսակից՝ նրանց գլխուղեղի գորշ նյութի...
11.02.2015
Մեծ տարածում ունեցող որոշ դեղամիջոցների տևական օգտագործումը բարձրացնում է ծերունական տկարամտության զարգացման ռիսկը՝ հաստատում են ամերիկացի հետազոտողները...
29.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ