Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Թուրք գիտնականները գտել են քաղցկեղի դեմ պայքարի իրենց մեթոդը

Թուրք գիտնականները գտել են քաղցկեղի դեմ պայքարի իրենց մեթոդը

Թուրքիայի Գիտահետազոտական տեխնիկական կազմակերպության գիտնականները քաղցկեղի դեմ պայքարում են առնետի կաթի մեջ հայտնաբերված պրոտեինի միջոցով։ Ինչպես հայտնում է թուրքական YENİ SAFAK թերթը, թուրք հետազոտողներին հաջողվել է ստանալ պրոտեինը, որը կանխում է առնետների կաթի մեջ բջիջների անվերահսկելի բաժանումը։

 

Ենթադրվում է, որ ինտերֆերոն գամմա պրոտեինը (ԻԳՊ) մեծ ձեռքբերում կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ քաղցկեղի, հեպատիտի և վարակային հիվանդությունների բուժման համար։

 

«Այժմ մեզ հաջողվել է ստանալ ԻԳՊ-ն առնետների կաթից։ Սա մարդկային գեն է, որը էական դեր է խաղում իմունային համակարգում»,- հայտնել է վերոնշյալ գիտահետազոտական կազմակերպության «Մարմարա» հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Հայդար Բաղիշը։ Նա նաև հավելել է, որ նախկինում իրենց հաջողվել է մարդկային բջիջներից ստանալ այդ գենի սահմանափակ քանակ, մինչդեռ «այժմ դա ավելի մատչելի և հաճախակի կարելի է ստանալ առնետների կաթից»։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ