Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է դիմել 73-ամյա տղամարդ, որը մեկ ամիս շարունակ ունեցել է գանգատներ, մասնավորապես՝ընդհանուր թուլություն, քաշի անկում, նկատել է նաև մեզի գույնի մգեցում, մաշկի և սկլերաների դեղնություն: Կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Օրգան-համակարգերի ամբողջական անգիոգրաֆիկ շերտագրության արդյունքում ախտորոշվել է բիլիար հիպերտենզիա ընդհանուր լեղածորանի պրոքսիմալ երրորդականում, դիֆուրկացիայի և աջ լեղածորանի ընդգրկումով 1,5-2.5 սմ տրամաչափի ուռուցքային գոյացություն: Խոլամգիոկարցինոմա ախտորոշումից հետո անմիջապես կատարվել է առաջատար մասնագետների խորհրդատվություն՝ Tumor Board վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի և ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանի գլխավորությամբ: Ընտրվել է բուժման հատուկ մարտավարություն. հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը՝ որոշվել է բուժումն իրականացնել երկու փուլով՝ լեղուղիների բեռնաթափում, այնուհետև ուռուցքի հեռացում:

 

Վիրահատությունն իրականացրել է Արա Վարդանյանը՝ վիրաբույժների թիմով: Ուլտրաձայնային հսկողությամբ կատարվել է լյարդային ծորանների միջմաշկային, միջլյարդային դրենավորում: Լեղուղիների դրենավորումից հետո ՄՌՏ քննությամբ հաստատվել է Կլացկինի քաղցկեղ՝ լեղապարկ ներաճումով ախտորոշումը: Իսկ երկրորդ փուլում կատարվել է ընդհանուր լյարդային ծորանի մասնահատում, լյարդի 4 սեգմենտի մասնահատմամբ, խոլեցիստէկտոմիա, լիմֆոդիսեկցիա, բիհեպատիկո-էնտերա անաստամոզի ձևավորում՝ ըստ Ռուի:

 

Հետվիրահատական շրջանում իրակայացվել է դինամիկ հսկողություն, կատարվել է համապատասխան դեղորայքային բուժում և հիվանդը դուրս է գրվել լավացումով:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ