Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com

Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com

Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան: Որոշ դեպքերում դա հաջողվում է, իսկ որոշ դեպքերում, ցավոք, ամոքիչ վիրահատության հարց է առաջանում:

Շատ լուրջ խնդիր է առաջանում տափակ ոսկրերի ռեզեկցիաների ժամանակ, որոնք կրում են կարևոր ֆունկցիոնալ դեր: Դրանց են պատկանում թիակի ախտահարումները: Թիակը՝ բացի կարևոր ֆունկցիոնալ դերից, կրում է նաև էսթետիկ դեր: Թիակի մարմնի ռեզեկցիաները, անկախ իրենց ծավալից, գլենոիդի պահպանմամբ չեն բերում ֆունկցիոնալ մեծ խանգարումների: Սակայն թիակի սարկոմաների ժամանակ, երբ թիակի ամբողջական հեռացման հարց է դրվում, բացի ֆունկցիոնալ խանգարումներից, առաջանում են վերջույթի կախվելու տեսքով էսթետիկ շեղումների խնդիր: Դրանք լինում է այն դեպքում, երբ չի հաջողվում պահպանել անրակի ակրոմիալ հատվածն` իր կապաններով։

Ներկայացված կլինկական դեպքում, 14 տարեկան տղայի մոտ, ախտորոշվել էր թիակի Յուինգի սարկոմա: Ի սկզբանե, գոյացության չափերը մեծ էին և ախտահարված էր ամբողջ թիակը:

Նեոադյուվանտ քիմիաթերապիայի կուրսերից հետո հաջողվեց ամբողջովին վերացնել ուռուցքի փափուկ հյուսվածքային կոմպոնենտը և կատարել ռադիկալ վիրահատություն` պահպանելով անրակի ակրոմեալ հատվածn` իր կապաններով, որոնց ֆիքսվեց ուսահոդու շապիկի մնացած հատվածը:

Ուռուցքաբանության մեջ առաջին պահանջը ռադիկալ վիրահատությունն է, իսկ երկրորդը՝ վերականգնել այն, ինչ հեռացվել է: Թիակի ամբողջական հեռացումից հետո ունենալ գերազանց ֆունկցիոնալ արդյունքներ, գրեթե անհնար է, քանզի հեռացվում է ամբողջ հոդամակերեսը: Իսկ էսթետիկ առումով շատ կարևոր է կանխել վերջույթի կախվելը: Մեր այս դեպքում, հաջողվեց ստանալ այնպիսի էսթետիկ և ֆունկցիոնալ ուսագոտի, որը լիովին բավարարում է հիվանդին:

Նման վիրահատությունները հազվադեպ են իրենց ծավալով և պետք է կատարվեն համապատասխան մասնագետների կողմից։

Վիրահատությունը իրականացրել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար, բ․գ․թ Սարգիս Նազարի Մարգարյանը

Թիակի ռադիոլոգիական պատկերը Թիակի ռադիոլոգիական պատկերը
Նկար 1․ Թիակի ռադիոլոգիական պատկերը

 

Վիրահատությունից հետո ` առկա է գերազանց էսթետիկ արդյունք Վիրահատությունից հետո ` առկա է գերազանց էսթետիկ արդյունք Վիրահատությունից հետո ` առկա է գերազանց էսթետիկ արդյունք
Նկար 2․ Վիրահատությունից հետո ` առկա է գերազանց էսթետիկ արդյունք


Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ