ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում և ախտահարված այլ օրգաններ: Իհարկե տարբեր տեղակայության քաղցկեղի դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Բժիշկների հորդորն է կրկին ու կրկին. գանգատներ ունենալու դեպքում դիմեք բժշկի, հետազոտվեք, բացահայտեք առողջական խնդիրները, զբաղվեք դրանց բուժմամբ:
Ուռուցքը բարորակ է, թե չարորակ, կպարզի բիոպսիան
Եթե հետազոտվել եք և գործիքային հետազոտությամբ հայտնաբերվել է ուռուցքային գոյացություն, մի շտապեք հուսահատվել. Դեռ հայտնի չէ՝ այն չարորակ է, թե ոչ: Պարզելու համար պետք է կատարել բիոպսիա: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը բիոպսիաներ է իրականացնում ցանկացած տեղակայության խորանիստ ու դժվարամատչելի ուռուցքներից: Բժշկությունում ամենից հավաստին համարվում է հիստոլոգիական հետազոտության արդյունքը: Եվ բիոպսիայի միջոցով ստացված նյութը՝ բիոպտատը հիստոլոգիական հետազոտության ուղարկելով վիրաբույժը կարողանում է պարզել ոչ միայն ուռուցքը չարորակ է, թե բարորակ, այլ նաև չարորակ լինելու դեպքում իմանալ նրա բնույթն ու տեսակը, ու ըստ այդմ կազմել բուժման ծրագիրը.վիրահատական, ճառագայթային կամ քիմիոթերապևտիկ, քիմիոթերապիայի դեպքում ընտրել համապատասխան դեղորայք և այլն:
«Այսօր քաղցկեղի բուժումն անհնար է պատկերացնել առանց բիոպսիաների:Այն կլինիկական օնկոլոգիայի ամենանորագույն բարձրտեխնոլոգիական ուղղությունն է: նդհանրապես ինտերվենցիոն ռադիոլոգիայի ընձեռած հնարավորությունների,- ասում է ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: -Այն օգնում է օնկովիրաբույժին ավելի ճիշտ ու թիրախային պլանավորել իր բուժումն ու ավելի լավ արդյունքներ ունենալ»
Ինտերվենցիոն ռադիոլոգիան և քաղցկեղի բուժման նոր հնարավորությունները
«Ինտերվենցիոն ռադիոլոգիան բուժման և ախտորոշման պակաս ինվազիվ մեթոդ է, որը տալիս է բավական բարձր արդյունքներ: Այն ի սկզբանե սկսել է կիրառվել հիմնականում տեղային անզգայացմամբ ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողությամբ սրտի անոթների ստենտավորումներ կատարելու համար: Բայց շատ արագ ընդլայնել է իր կիրառության դաշտն ու այսօր կարևոր դեր ունի քաղցկեղի բուժման մեջ, նաև թույլ է տալիս ախտորոշել ու բուժել տարբեր հիվանդություններ նաև դրենավորումների և ստենտավորումների միջոցով: Դրանք քաղցկեղի բուժումը դարձնում են պակաս ինվազիվ՝ զգալիորեն նվազեցնելով հետվիրահատական բարդությունները և ավելացնելով բուժման արդյունավետությունը», - ասում է «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: Բաժանմունքում նա հաճախ է դրենավորումներ կատարում ենթաստամոքսային քաղցեղի հետևանքով առաջացած մեխանիկական դեղնուկի ժամանակ: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը, որ ղեկավարում է պրոֆեսուր Արթուր Սահակյանը, հանրապետությունում հայտնի է որպես ենթաստամոքսային գեղձի մետաստազված քաղցկեղի արդյունավետ բուժմամբ զբաղվող կենտրոն, որտեղ իրականացվում են ամենամեծ թվով պանկրեատոդուոդենալ (լյարդ, ներլյարդային և արտալյարդային լեղուղիներ, ենթաստամոքսային գեղձ, 12-մատնյա աղի) միջամտությունները: Հենց այս բաժանմունք են դիմում նաև պանկրեատոդուդենալ զոնայի քաղցկեղի մեխանիկական դեղնուկով բարդացած դեպքերը, որոնք նախկինում հետվիրահատական լետալ ավարտ էին ունենում:
Բաժանմունքն արդեն մի քանի տարի նման բոլոր դեպքերում իրականացնում է լեղուղիների նախավիրահատական միջմաշկային, միրլյարդային դրենավորում, որը զգալիորեն բարելավում է հիվանդի կյանքի որակը և բարձրացնում կյանքի տևողությունը: «Այս մեթոդը փրկօղակ է հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, երբ ուռուցքն այնքան է մեծանում, որ ճնշում է լեղուղիներին՝ առաջացնելով մեխանիկական դեղնուկ և կյանքի կրկնակի սպառնալիք»,-ասում է բժիշկը:
Մեր բժիշկները իրենց աշխատանքում ներդրել ու ներդնում են ժամանակակից բժշկության արդիական մեթոդները, կատարելագործում իրենց հմտությունները մասնագիտական բարձրակարգ օգնություն տրամադրելու համար: Եվ բուժումը չուշացնելը և ժամանակին բժշկին դիմելը միայն օգնում է արագ հաղթահարել հիվանդությունը: Թող կորոնավիրուսը առիթ ու պատրվակ չլինի հետաձգել ավելի լուրջ առողջական խնդիրների բուժումը: Դիմեք բժշկի, եթե ունեք անհանգստացնող գանգատներ, նաև այս օրերին:
06.02.2021 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYuEdwj9' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





