ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին. oncology.am
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել «Յունայթեդի» հիմնական թիմում։ 20-ամյա ֆուտբոլիստն ավելի շատ հայտնի է քաղցկեղի դեմ իր պայքարով։
2018 թվականի նոյեմբերին երիտասարդ ֆուտբոլիստի մոտ ամորձիների քաղցկեղ ախտորոշվեց։
- Մայրս միանգամից կոտրվեց։ Ես դուրս եկա հիվանդանոցից և մտածում էի․ «Տեր Աստված»։ Դու լսում ես «քաղցկեղ» բառը։ Ուղեղս ժամում 100 մղոն արագությամբ էր աշխատում։ Ի՞նչ կլինի հետո։ Առաջին միտքս էր․ «Կկարողանա՞մ արդյոք ֆուտբոլ խաղալ»։ Հետո մի պահ է գալիս, երբ դու մենակ ես մնում, չես կարողանում քնել, ու մտածում ես․ «Սա կարող է առհասարակ վերջ տալ իմ կյանքին»։ Դա պտտվում էր իմ մտքում նորից ու նորից։
Ակումբում Թեյլորին ասացին, որ նա պետք է ընդմիջում անի։ Նրան տեղափոխեցին Մանչեսթերի գլխավոր ուռուցքաբանական հիվանդանոց։
- Քաղցկեղը տարածվել էր որովայնումս։ Թոքերիս վրա էլ բծեր կային, որոնք կարող էին տարածվել։ Ինձ ասացին, որ ծանր քիմիաթերապիա է անհրաժեշտ․ կարճ, բայց ինտենսիվ կուրս։ Հետո բժիշկներն ասացին, որ քիմիաթերապիան շատ արդյունավետ էր, բայց կարող է և վիրահատության անհրաժեշտություն լինել։ Ես գիտեի, որ ամեն ինչ լավ է, բայց շատ վախեցած էի։ Իսկ հետո եղավ ֆուտբոլ, ֆուտբոլ, ֆուտբոլ։ Մարզումներ ամեն օր։ Հետո խաղ։ Նորից մարզում։ Նորմալ Սուրբ Ծննդյան տոներ։ Դա այնքան նոր էր ինձ համար։
Թեյլորը նկարագրել է իր քիմիաթերապևտիկ բուժումը․ երեք երեքշաբաթյա կուրսեր։
- Երկուշաբթի․ ութ ժամ քիմիաթերապիա, չորս ժամ հիդրատացիա։ Երեքշաբթի․ վեց ժամ քիմիաթերապիա, չորս ժամ հիդրատացիա։ Չորեքշաբթի․ երկու ժամ քիմիաթերապիա, մնացածը՝ հիդրատացիա։ Հետո ես գնում էի տուն ու վերադառնում էի մեկ շաբաթից, երկու ժամ քիմիաթերապիա ստանալու համար, և, վերջապես, վերադառնում էի ևս մեկ շաբաթ անց ևս երկու ժամ քիմիաթերապիա ստանալու համար։ Ես դա արեցի երեք անգամ։ Շատ ծանր չի հնչում, բայց իմ ստացած քիմիաթերապիան բավականին ծանր էր։ Առաջին գիշերն ամենասարսափելին էր։ Դու արթնանում ես, դողում ու քրտնում ես, ուժեղ ցուրտ ես զգում։ Հետո սկսվում է ցավը։ Առաջին գիշերը ես հասկացա, որ ինը դժվար շաբաթներ են լինելու։
Բուժումից երկու շաբաթ անց ես գնացի մեկ այլ հետազոտության, և նյարդերի տեսնակյունից դա ցանկացած խաղից ավելի վատ էր։ Ես մայրիկիս հետ էի, և երկուսս էլ դողում էինք։ Բժիշկն ասաց, որ քաղցկեղը հաղթահարված է, բայց, միևնույն է, պետք է վիրահատություն, որովհետև ավշահանգույցներս այտուցված էին, և նրանցից մեկը կպել էր անոթին։ Վիրահատությունից հետո ես հինգ գիշեր մնացի հիվանդանոցում մեջքիս մեջ էպիդուրալ պոմպով և լարերով, որոնք դանդաղ հանում էին։ Ես ինձ դեռ հիվանդ էի զգում։ Ես դեռ ճաղատ էի։ Ես նայում էի հայելու մեջ և մտածում, որ վատ տեսք ունեմ։ Երեք ամիս անցավ, մինչև որ ես սկսեցի ինձ լավ զգալ։
Պաշտպանը նաև պատմել է, որ մեծ աջակցույուն է ստացել մարզիչ Ժոզե Մոուրինյոից և նրան փոխարինած Ուլե-Գունար Սուլշերից, իր թիմակիցներից։ Այժմ նա երազում է մեծ ֆուտբոլիստ դառնալ։
02.06.2020 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYR81AHF' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
