ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Աննախադեպ վիրահատություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ). oncology.am
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է իր ծավալով աննախադեպ՝ թոքի քաղցկեղի վիրահատություն։ Նախկինում նման ուռուցքները ոչ վիրահատելի էին համարվում։ Բարդությունն այն է, որ բրոնխի ու շնչափողի ախտահարման դեպքում նույնիսկ անէսթեզիան է խնդիր։
«Ուռուցքը աջ գլխավոր բրոնխից աճել էր դեպի շնչափողի երկատման հատված, ու տարածվել էր դեպի շնչափողի վերին հատված։ Այս պարագայում պետք էր որոշում կայացնել՝ հիվանդին վիրահատել, թե՝ թողնել դատապարտված։ Մենք հիվանդին շտապ կարգով վերցրեցինք վիրահատության», - ասում է ՈՒԱԿ թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը։
ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով, Կենտրոնում նոր բացված Թոքային վիրաբուժության բաժանմունքում հավաքվում է բժիշկների նոր թիմ՝ Արմեն Խանոյանի գլխավորությամբ։ Բաժանմունքը վերանորոգվում ու համալրվում է նոր սարքավորումներով թոքի քաղցկեղով հիվանդներին ժամանակակից մեթոդներով օգնելու համար։
Մանրամասները՝ Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժում։
14.05.2020 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
