ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Հերթական բարդ վիրահատությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ բերանըմպանի տեղային-տարածված ուռուցքի արմատական հեռացում. oncology.am

ՀՀ ԱՆ Բ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը․ բերանըմպանի տեղային-տարածված ուռուցքի արմատական հեռացում՝ պարանոցի բոլոր մակարդակների ավշահանգույցների հետ միասին։ Այս տեղակայման ուռուցքների դեպքում նման վիրահատությունները կատարվում են բավականին հազվադեպ:
Երիտասարդ տղամարդու մոտ ախտորոշվել էր բերանըմպանի տարածուն նորագոյացություն, որն ախտահարել էր քմային նշիկը ձախից, քմային աղեղները և հասել մինչև լեզվարմատի ձախ կողմնային մակերես։ Ագրեսիվ ուռուցքը, տեղային տարածվածությունից բացի, լայն ծավալով ախտահարել էր նաև պարանոցային ավշահանգույցները։ Մյուս օրգաններում երկրորդային փոփոխություններ չեն հայտնաբերվել: Դեպքը բազմիցս քննարկվել է բժիշկների մուլտիդիսցիպլինար խմբի կողմից, անցկացվել են նախավիրահատական քիմիաթերապիայի կուրսեր, որից հետո որոշում է կայացվել կատարել վիրահատական բուժում:
Վիրահատությունը կատարվել է դիմածնոտային վիրաբույժների հետ համատեղ՝ պրոֆեսոր Գրիգորի Խաչատրյանի գլխավորությամբ, ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար Արտակ Պողոսյանի, ուռուցքաբան-քիթ-կոկորդ-ականջաբան Արմինե Զարգարյանի մասնակացությամբ:
Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ մոտ 6 ժամ տևողությամբ:
Սկզբում հեռացվել են պարանոցային ավշահանգույցները՝ կատարվել է մոդիֆիկացված արմատական լիմֆոդիսեկցիա, որի ժամանակ պահպանվում են պարանոցի կենսական կարևոր անատոմիական կառուցվածքներ:
Այնուհետև կատարվել է վիրահատության երկրորդ փուլը միջստործնոտային (տրանսմանդիբուլյար) մուտքով, այսինքն, հատվել է ստորին ծնոտը՝ ապահովելով մուտք դեպի բերանըմպան։ Ամբողջությամբ հեռացվել է բերանըմպանի գոյացությունը առողջ հյուսվածքների սահմաններում, որից հետո բերանըմպանի և ծնոտի ամբողջականությունը վերականգվել է տեղային հյուսվածքներով։
Հետվիրահատական շրջանը ընթանում է հարթ, վերքերը ապաքինվում են, հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է: Լրիվ ապաքինումից հետո հիվանդը կստանա հետվիրահատական բուժում:


Կարդացեք նաև

Քաղցկեղը կարող է ախտահարել մարդու օրգանիզմի ցանկացած օրգան` հաշվի չառնելով օրգանի կարևորությունն ու ուռուցքի հեռացնելու բարդությունները։ Ճիշտ այդպես` ուռուցքը կարող է ախտահարել կոկորդի տարրերը...



Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարևոր հարցերի պատասխանում է Օնկոգինեկոլոգների եվրոպական ասոցիաիայի (ESGO) վարչության անդամ, «Նաիրի» բժշկական կենտրոնի...



«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...



ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...



ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն։ Ձվարանի ուռուցքով պացիենտը ուներ նաև լողացող գլխիկով թրոմբ խորանիստ՝ զստային երակում...



ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է իր ծավալով աննախադեպ՝ թոքի քաղցկեղի վիրահատություն։ Նախկինում նման ուռուցքները ոչ վիրահատելի էին համարվում։ Բարդությունն այն է...



ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում տեղադրվել է նոր սարք, որը հնարավորություն է տալիս խուսափել մազաթափությունից...



Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...



Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես են ծխելու ժամանակ արտազատվող թունավոր նյութերը ԴՆԹ-ի վնասում առաջացնում։ European Urology պարբերականում հրապարակված հետազոտության...



Քաղցկեղ ախտորոշումով պացիենտները դրան նախորդած ժամանակահատվածում ավելի հաճախ են տարբեր տիպի վարակներ տարել, քան այն մարդիկ, ում մոտ քաղցկեղ չի զարգացել։...



Եթե ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի հայտնաբերվում զարգացման ամենավաղ շրջանում, ապա պացիենտների կյանքի տևողության կանխատեսումը շատ անբարենպաստ է լինում: Ամերիկացի գիտնականներն արյան թեստ են մշակել...



Ճառագայթային կամ քիմիոթերապիա անցած մարդկանց մոտ սրտի մկանի աշխատանքը կարող է խափանվել։ Հայի մշակած սարքը հետևում է դրան։ Ամերիկացի գիտնականները արտի աշխատանքի արագ ախտորոշման համար...



Շվեյցարական EPFL համալսարանի ուսանողները IcosaMed ստարտափի հետ համատեղ ստեղծել են խելացի կրծկալ, որը կօգնի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ փուլերում։ Հետազոտողների խոսքով, իրենց մշակումը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը