ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ամերիկահայ բժիշկ Արմենյանի թիմը քաղցկեղը հաղթահարած մարդկանց համար սարք է մշակել․ բացառիկ. oncology.am
Ճառագայթային կամ քիմիոթերապիա անցած մարդկանց մոտ սրտի մկանի աշխատանքը կարող է խափանվել։ Հայի մշակած սարքը հետևում է դրան։ Ամերիկացի գիտնականները արտի աշխատանքի արագ ախտորոշման համար սարք են մշակել։
Գիտնականների խմբի անդամ Սարո Արմենյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ սարքը նախատեսված է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար։
Առաջին հերթին խոսքը սրտից (սրտի ձախ փորոքից) դեպի աորտա արյան արտանետման մասին է (արտանետման ֆրակցիաներ)։ Հիվանդությունն առաջանում է սրտի մկանի աշխատանքի խաթարման հետևանքով։
Այդ հիվանդության ռիսկային գոտում են ճառագայթային կամ քիմիոթերապիա անցած մարդիկ։ Ժամանակին գիտնականները նրանց համար ախտորոշիչ սարքի նախատիպ են մշակել ու անվանել են այն Vivio։
Vivio-ն փոքր սարք է, որը կրում են պարանոցի վրա՝ երակազարկի մոտ, քներակի վրա։ Այնտեղից սարքը սրտի աշխատանքի վերաբերյալ տվյալներ է ստանում։ Տվյալները միանգամից փոխանցվում են պլանշետին կամ սմարթֆոնին, իսկ այնտեղից՝ սրտաբանին։ Նախատիպն արդեն փորձարկվել է 200 մարդու վրա, որոնք բուժում են անցել վերջին տասը տարիների ընթացում, մանուկ հասակում։ Փորձարկումների առաջին փուլի արդյունքները մի քանի օր առաջ հրապարակվել են Clinical Cancer Research հեղինակավոր գիտական ամսագրում։ Արմենյանը նշեց, որ սարքը կարող են կիրառել ինչպես մեծերն, այնպես էլ փոքրերը։
Սարքին ուզում են «սովորեցնել» հետևել նաև սրտի այլ հիվանդություններին։
«Նա դեռ ամենալավը ախտորոշում է արտանետման խախտումներ`անկախ հիվանդության ծագումից։ Այսինքն՝ կարևոր չէ, այն թերապիայից է հայտնվել, թե այլ պատճառով։ Սարքը կողմնակի ազդեցություններ չունի։ Այն ոչ մի կերպ չի ազդում օրգանիզմի վրա, պարզապես զարկերի միջոցով հետևում է սրտի աշխատանքին», — ավելացրեց Արմենյանը։
Արմենյանը գլխավորում է Կալիֆոռնիայում City of Hope («Հույսի քաղաք») գիտաբժշկական համալիրին կից Մանկական քաղցկեղը հաղթահարած մարդկանց աջակցության կլինիկան (Childhood Cancer Survivorship Clinic)։
14.04.2020 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
