ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am
Քաղկեղի իմունոթերապիան` հակամարմիններով, երիտասարդ, բայց շատ հեռանկարային մեթոդ է (ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակ. 2018 թ.): Իմունոթերապիայի իմաստն այն է, որ դեղն ազդում է ոչ թե ուռուցքի, ինչպես քիմիոթերապիայի կամ տարգետային թերապիայի ժամանակ, այլ իմունիտետի վրա` օգնելով նրան հայտնաբերել քաղցկեղային բջիջները:
Մարդու բնածին իմունիտետի գլխավոր բջիջները բնական կիլլերներն են, NK-բջիջները (անգլերեն`natural killer cells): Մեր կյանքն առանց այդ բջիջների կլիներ հիվանդություններով և վտանգներով լի: NK-բջիջներն ընդունակ են սպանել ուռուցքային և վիրուսներով վարակված բջիջները:
NK-բջիջները կոնտեյներ-բջիջներ են` թույնով լցված «բշտիկներ» կրող և իրենց մակերեսին հատուկ ռեցեպտորներ ունեցող: Դրանց օգնությամբ բջիջ-կիլլերը միանում է զոհ-բջջի հետ, թույն է արձակում և սպանում «սխալ» բջիջը: Ցիտոկիններից (ինտերլեյկիններ 2, 15, 21) պատրաստված ըմպելիքի օգնությամբ հնարավոր եղավ պորտալարային արյունից արդյունավետ կերպով NK-բջիջներ աճեցնել:
Ուռուցքային բջիջների մակերեսին մեծ է CD47 սպիտակուցի էքսպրեսիան: Այդ պրոտեինն անջատում է «կեր ինձ» ազդանշանը` ուռուցքային բջիջները դարձնելով իմունիտետի համար անտեսանելի: Հրաշալի կլիներ հակամարմինների օգնությամբ վերացնել CD47-ը, այլ կերպ ասած, CD47-ը շատ հետաքրքիր է թերապևտիկ պաշարման համար:
Եվ ահա, Life Sciences (Volume 242, 1 February 2020, 117223) հանդեսի փետրվարյան համարում կհրատարակվեն աշխատանքների արդյունքները, որոնցում պորտալարային արյան ցողունային բջիջներից անջատել և աճեցրել են NK-բջիջներ: NK-բջիջներն առանձին ոչնչացրել են ուռուցքը, բայց, երբ գիտնականները դրանց միացրել են հակաCD47 սպիտակուց, արդյունավետությունն աճել է միանգամից 40 տոկոսով:
Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց կողմից ստեղծված NK - հակաCD47 իմունային կառույցն իրեն կարդարացնի ուռուցքների դեմ պայքարում:
10.03.2020 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvuVQBT' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
