Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի չարիքի դեմ, պետք է իրականացնել․ Գագիկ Ջիլավյան. oncology.am

Բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի չարիքի դեմ, պետք է իրականացնել․ Գագիկ Ջիլավյան. oncology.am

Բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի չարիքի դեմ, պետք է իրականացնել: Դրանց թվում կարևոր դեր են խաղում պատվաստումները։ Այս կարծիքին է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր  Գագիկ Ջիլավյանը։

Ըստ բժշկի, արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների մեջ առանձնանում է այն պատճառով, որ «երևում է» անզեն աչքով։ Բայց նույնիսկ այսպիսի  «առավելություն» ունենալով այդ քաղցկեղը շարունակում է կանանց կյանքեր խլել։ Իհարկե, երկրների զարգացվածության աստիճանից կախված, վիճակագրությունը տարբերվում է։

Ինչպես նշեց Գագիկ Ջիլավյանը, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան մոտ 270 000 կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից։ Այդ նույն տվյալների համաձայն, նրանցից 85%-ը մահանում է զարգացող երկրներում, 15%-ը` զարգացած։

«Պատճառները, թե ինչու է դա այդպես, բազմաթիվ են, - նկատեց բժիշկը. - Դրանց թվում կարելի է առանձնացնել կանխարգելման ճիշտ մոտեցումները»։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հանրապետական ուռուցքաբանական վիճակագրության խմբի տվյալներով 2015 թվականին Հայաստանում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 257 նոր դեպք, մահացել է 127 կին, 2016-ին՝ 243 նոր դեպք, մահացել է 117 կին, 2017-ին՝ 262 և 120, 2018-ին՝ 228 և 83, 2019-ի թվերը դեռ չեն ամփոփվել։ Փաստացի, 2018-ին նվազման միտում կա, բայց դա դեռ ուսումնասիրման կարիք ունի։

Սակայն մեզ համար, ինչպես նշեց բժիշկը, ավելի կարևոր ցուցանիշ է բարձիթողության տոկոսը, որը տատանվում է 50-65% միջակայքում: Այս թվերը փաստում են, որ դեպքերի մեծ մասում կանայք դիմում են բժշկի, երբ քաղցկեղն արդեն III, IV -րդ փուլում է։

«Սրա դեմ պետք է պայքարել։ Թվերը թվերով, բայց պրակտիկ բժշկության մեջ մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք բարձիթողի վիճակների․ արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշվում է IIB, III, IV փուլերում։ Ինչպե՞ս է պետք պայքարել սրա դեմ։ Արգանդի վզիկի քաղցկեղն ունի պայքարելու երկու հիմնական եղանակ։

Դրանցից մեկը սկրինինգն է։ Շատ կարևոր է նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերումը և բուժումը, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերումը վաղ փուլերում, երբ որ ուռուցքը 90%-ով ենթակա է բուժման։

Քանի որ արգանդի վզիկի առաջացման հիմնական պատճառը վիրուսային պաթոլոգիան է (մարդու պապիլոմավիրուս, ՄՊՎ), ապա մյուս ճանապարհը պետք է լինի պատվաստումը։ Այն աղջիկները, որոնք դեռ սեռական կյանքով չեն ապրել, պետք է ստանան մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում, որպեսզի հետագայում, այդ վիրուսին հանդիպելու դեպքում, այն իր «սև գործը» չկատարի», - նշեց բժիշկը։

Նա հավելեց, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է իրականացվում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիր, բայց այդ ծրագրի արդյունքները դեռ գոհացուցիչ համարել չի կարելի, ինչի վկայությունն են բարձիթողության ցուցանիշները։

Բժիշկը նշեց, որ կանխարգելիչ միջոցառումները ավելի շահեկան են նաև ֆինանսական տեսնակյունից․ «Եթե հաշվենք այն ծախսերը, որ մենք անում ենք բարձիթողի վիճակի չարորակ ուռուցքներով հիվանդների բուժման համար, ապա ավելի հեշտ է այդ ուռուցքները կանխարգելել, կամ հայտնաբերել վաղ փուլերում և բուժել, և դա ավելի էժան կնստի մեզ վրա»։

Անդրադառնալով Հայաստանում ՄՊՎ դեմ պատվաստման շուրջ ծավալվող վեճերին, Գագիկ Ջիլավյանը նշեց, որ խնդիրներից մեկն այն է, որ մեր մասնագետները առայժմ դեռ սեփական հետազոտությունների հիման վրա կարծիք ձևավորելու հնարավորություն չունեն, և ստիպված են հղում անել  համաշխարհային տվյալներին։

«Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ այն բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի չարիքի դեմ, պետք է իրականացնել։ Եթե հրաժարվում ենք պատվաստումից, ապա դրա փոխարեն ի՞նչ ենք առաջարկում, հաշվի առնելով, որ, ի վերջո, գործ ունենք վիրուսային պաթոլոգիայի հետ։ Սկրինիգ, բայց կրկնում եմ, որ սկրինինգն այդքան լավ արդյունքներ չի տալիս, համենայն դեպս, մեր երկրում։ Վերջ ի վերջո, այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում այդ վակցինացիան կատարվում է, և արձանագրվում են լավ արդյունքներ։ Նկատվում է մահացության և հիվանդացության նվազում։

Չեմ կարծում, որ եթե լինեին լուրջ բարդություններ, աշխարհի այդքան երկրներ կդիմեին ՄՊՎ դեմ պատվաստմանը։ Բայց մենք պետք է հիշենք, որ պատվաստումը պետք է լինի կամավորության սկզբունքով։ Ուղղակի պետք է բացատրել մարդկանց, թե ի՞նչ է արգանդի վզիկի քաղցկեղը, և ինչպե՞ս պետք է դրա դեմ պայքարել», - ասաց բժիշկը։  

Հավելենք, որ ՄՊՎ դեմ պատվաստումը ներառվել է Հայաստանի Պատվաստումների ազգային օրացույցում 2017 թվականի վերջերից։ Ծրագրի մեկնարկից հետո գարդասիլ պատվաստանյութի դեմ մեծ մեդիաարշավ սկսվեց, որի արձագանքը մինչ օրս պահպանվում է։ Շատ ծնողներ հրաժարվեցին պատվաստել իրենց դուստրերին։ Մինչդեռ այն երկրները, որոնք առաջինն էին ներդրել այս պատվաստումը, օրինակ Ավստրալիան, այսօր արդեն խոսում են հավակնոտ ծրագրերի մասին, այն է՝ էլիմինացնել, այսինքն ընդհանրապես վերացնել արգանդի վզիկի քաղցկեղը մինչև 2035 թվականը։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ . Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը
ՀՀ ԱՆ . Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am

Քաղկեղի իմունոթերապիան` հակամարմիններով, երիտասարդ, բայց շատ հեռանկարային մեթոդ է (ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակ. 2018 թ.):  Իմունոթերապիայի իմաստն այն է, որ դեղն ազդում է ոչ թե ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ պատմությունը. erebunimed.com
Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ պատմությունը. erebunimed.com

Մեկ տարի առաջ  լսած ախտորոշումը դատավճռի նման էր, սակայն այսօր նա հետեւում է թողել դժվարություննրի հիմնական մասը՝ վստահ, որ կրծքագեղձի քաղցկեղն իր համար արդեն անլուծելի խնդիր չէ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության կազմում գործում է միջուկային բժշկության ենթախումբը: ՈՒԱԿ-ում տեղադրված MEDISO Any Scan SPECT/CT երկդետեկտորային...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ պատմությունը. erebunimed.com
Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ պատմությունը. erebunimed.com

Մեկ տարի առաջ լսած ախտորոշումը դատավճռի նման էր, սակայն այսօր նա հետեւում է թողել դժվարություննրի հիմնական մասը՝ վստահ, որ կրծքագեղձի քաղցկեղն իր համար արդեն անլուծելի խնդիր չէ: Թեեւ կինը չցանկացավ հրապարակել անունը, բաց ցուցադրել դեմքը...

Լուրեր
Մաստէկտոմիա՝ իմպլանտի միաժամանակյա տեղադրումով. oncology.am
Մաստէկտոմիա՝ իմպլանտի միաժամանակյա տեղադրումով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է հերթական ռեկոնստրուկտիվ վիրահատությունը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս. oncology.am
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս. oncology.am

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ:

Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր...

Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am
Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am

Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Հայտնի վիտամինային հավելումները նպաստում են քաղցկեղի զարգացմանը. armeniamedicalcenter.am
Հայտնի վիտամինային հավելումները նպաստում են քաղցկեղի զարգացմանը. armeniamedicalcenter.am

Սննդային կենսակտիվ հավելումների (ՍԿՀ) շուկան արագորեն աճում է: Շատ մարդիկ ընդունում են հավելումներն` առանց բժշկի հետ խորհրդակցելու և, իրականում, չունենալով այդ վիտամինների պակասը: Սակայն այդպիսի «ինքնաբուժումը»...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Քայլի Մինոուգ. oncology.am
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Քայլի Մինոուգ. oncology.am

Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը մեկնել էր հյուրախաղերի Եվրոպա, երբ նրա մոտ հայտնաբերեցին կրծքագեղձի քաղցկեղ։ Այդ ժամանակ նա 36 տարեկան էր։ Աստղն անմիջապես հետաձգեց համերգային շրջագայությունը...

Գիտնականները քաղցկեղային ուռուցքների զանգվածային «հաշվեգրում» են կատարել. oncology.am
Գիտնականները քաղցկեղային ուռուցքների զանգվածային «հաշվեգրում» են կատարել. oncology.am

Գենետիկների միջազգային խոշոր կոնսորցիումն ավարտել է 38 քաղցկեղային տեսակներին պատկանող 2,6 հազար ուռուցքների գենոմների վերծանումը։ Դրանց համեմատությունը ցույց է տվել, որ «նորածին» քաղցկեղային բջիջների ԴՆԹ-ն...

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am
Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am

Ստորև բերված լուսանկարներում պատկերված են արգանդի և ձվարանի ուռուցքներ, որոնք վերջերս հեռացրել են ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկները...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ամեն ինչում գենե՞րն են մեղավոր. oncology.am
Ամեն ինչում գենե՞րն են մեղավոր. oncology.am

Արդյո՞ք ուռուցքով հիվանդի հարազատները գտնվում են ռիսկի խմբի մեջ. դեռևս ոչ այնքան պարզ թեմա: Իրականում քաղցկեղի և ժառանգականության միջև կա՞, արդյոք, կապ: Այս հարցը հրատապ է այնքանով որ քաղցկեղով հիվանդանալու...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ