ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել
Մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմուն համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը: Ա.Ֆ. Ցիբայի անվան ճառագայթաբանության բժշկական գիտական կենտրոնում՝ միջազգային գիտական ուղեցույցների շրջանակում, առաջին անգամ աշխարհում իրականացվել է ուռուցքի հեռացում` կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի դեպքում։ Վիրահատությունն իրականացնելու համար Ռուսաստան են ժամանել բրախիթերապիայի ոլորտի համաշխարհային փորձագետներ, հաղորդում է Առողջապահության նախարարության ճառագայթաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Ալֆա-մասնիկների քայքայող ազդեցության վրա հիմնված այս յուրահատուկ եղանակն արդեն կիրառվել է այլ տեղակայումների դեպքում, մասնավորապես` գլխի և պարանոցի վրա։ Այլ հայտնի ճառագայթումներից գլխավոր տարբերությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմունային համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Այս տեղակայման վրա մեթոդն առաջին անգամ է կիրառվում։ Մենք հույս ունենք, որ դա թույլ կտա ո՛չ միայն փրկել կրծքագեղձի բարձիթողի քաղցկեղով հիվանդների կյանքը, այլ նաև կկանխի այնպիսի դաժան հիվանդության զարգացմանը, ինչպիսին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է»,- վիրահատությունից առաջ հայտարարեց մեթոդի հեղինակ պրոֆեսոր Իոնա Քեյսարին (Իսրայել)։
Ա.Ֆ. Ցիբայի անվան ճառագայթաբանության բժշկական ազգային կենտրոնի կազմի մեջ մտնող Բրախիթերապիայի կենտրոնի երեք ռուս բժիշկներ նույնպես մասնակցեցին վիրահատությանը, որը տևել է չորս ժամ և անցել է արդյունավետ։ Երկու շաբաթ հետո բժիշկները կհանեն ինտրոդյուսերները, որոնք ապահովում են հիվանդի ուռուցքի մեջ ալֆա-մասնիկների մուտքը։ "Մնացածը պետք է օրգանիզմն ինքնուրույն անի. ստեղծի պաշտպանական մեխանիզմներ՝ հեռավոր մետաստազների դեմ պայքարելու համա», - հստակեցվում է հաղորդագրության մեջ։

05.12.2019 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
