ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Քիմիաթերապիա` առանց մազաթափության. նոր սարք «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Չարորակ ուռուցքաների բուժման մեջ կարևորագույն տեղ է գրավում քիմիաթերապիան: Բուժման այս եղանակը հայտնի է բոլորին իր արտահայտված կողմնակի երևույթներով, որոնցից թերևս ամենատհաճը դա մազաթափությունն է: Բուժման արդյունավետության հարցում բացի ճիշտ սխեմայի և դեղորայքի ընտրությունից շատ կարևոր է նաև հոգեբանական գործոնը:
Որքան հիվանդը դրական է տրամադրված բուժմանը, այնքան լավ է վերջինս ընթանում և համապատասխանաբար արդյունավետ է լինում, այդ է պատճառը, որ «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքում մեծ ուշադրություն ենք դարձնում բուժման կողմանկի երևույթների դեմ պայքարին, մասանվորապես՝ մազաթափության խնդրին:
Մազաթափության կանխման դեմ բազմաթիվ միջոցներ են փորձարկվել ամբողջ աշխարհում, որոնցից ամենաժամանակակիցը և արդյունավետը դա PAXMAN սարքն է, որն այսուհետ կիրառվում է նաև «Նաիրի» ԲԿ-ում: Սարքն իրենից ներկայացնում է հատուկ սառեցվող գլխարկ, որը պացիենտը կրում է քիմիաթերապիայի ընթացքում մի քանի ժամ տևողությամբ, այն սառեցնում է գլխամաշկը` թույլ չտալով մազաթափության գործընթացը: Սարքի արդյունավետությունը կախված է բուժման սխեմայից, ինչպես նաև հիվանդի մազի որակից, շատ պացիենտների մոտ հնարավոր է լինում պահպանել մազերը:

Սարքի կիրառումը անվնաս է, այն հաջողությամբ կիրառվում է արևմտյան բազմաթիվ առաջատար կենտրոններում:
Այսուհետ մեր հիվանդները, հատկապես կանայք, հնարավորություն կունենան ընդունելու քիմիաթերապիա չվախենալով իրենց մազերի համար:

Լևոն Բադալյան,
«Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան, բ.գ.թ.
23.08.2019 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
