ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Արգանդի միոմայի բուժում առանց արգանդը հեռացնելու, առանց կտրվածքի, առանց ընդհանուր անզգայացման: Արգանդային զարկերակի էմբոլիզացիա. oncology.am
ՈՒԱԿ է դիմել պացիենտ, 35 տ., իրեն հիվանդ է համարում 2013 թվականից, երբ հերթական հետազոտություններից հետո հայտնաբերվել է արգանդի բազմահանգույցային միոմա: Պացիենտը գտնվել է դինամիկ հսկողության պայմաններում: Ժամանակի ընթացքում հանգույցների քանակը և դրանց չափերը մեծացել են: Հաշվի առնելով պացիենտի տարիքը, հետագայում հղիանալու ցանկությունը, մասնագետների միասին քննարկման արդյունքում որոշվեց իրականացնել արգանդային զարկերակների էմբոլիզացիա:
Հիմանական գանգատներից են՝ ժամանակ առ ժամանակ անհարմարավետությունը փոքր կոնքի շրջանում, ինչպես նաև պացիենտին անհանգստացրել է հանգույցների չափսերի մեծացումը և քանակի ավելացումը:
Առանց ընդհանուր անզգայացման, տեղային և ներերակային անզգայացման պայմաններում իրականացվեց միոմատոզ հանգույցները սնող զարկերակների էմբոլիզացիա: Միջամտությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների: Հետվիրահատական շրջանը նույնպես ընթացել է հարթ:
Վիրահատությունն իրականացրել են բժիշկներ Տիգրան Սամվելի Պողոսյանը և Ամալյա Գագիկի Ջիլավյանը:
Արգանդային զարկերակի էմբոլիզացիայի առավելությունները.
- իրականացվում է առանց ընդհանուր անզգայացման, առանց կտրվածքի,
- պացիենտները հիմնականում երրորդ օրը դուրս են գրվում կլինիկայից, յոթերորդ օրը կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին,
- միջամտությունն օրգանապահպանողական է՝ արգանդը չի հեռացվում,
- էմբոլիզացիայիան ազդում է բոլոր միոմատոզ հանգույցների վրա` անկախ չափսերից,
- կպումային գործընթացնեը փոքր կոնքի խոռոչում չեն զարգանում:

Այսօր ՈՒԱԿ-ում գործում է երկու գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ աշխատում են հանրապետության առաջատար մասնագետները: Ձևավորվել է թիմ, որը պատրաստ է տրամադրել ժամանակակից և կնոջ համար շատ կարևոր՝ օրգանապահպան վիրահատություն:
ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ.
+374 55 48 05 49,
25.05.2018 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYPVSTcE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
